10:08 13.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է: Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգ է ստացվում որ Աբովյան 1/3 հասցեում անհայտ անձը դանակահարել է մոտ 30 տարեկան տղամարդու:
Որոշ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Նաիրի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Օպերատիվորեն հիվանդանոց են մեկել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա․-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում Կարեն Ա․-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Դ․-ի, Երևանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ․-ի և 30-ամյա Սամվել Բ․-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա․-ի, 17-ամյա Դավիթ Մ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք․-ի և ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան Անդրանիկ Դ․-ն և Մայիս Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ Սամվել Բ․-ն ինքնակամ է ներկայացել, որտեղ ձերբակալվել է։
Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ոմն Մուրադի ինքնությունը պարզելու, վերջինիս, դեպքի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
00:59 05.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:56 05.04.2025
100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշըԱնգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...
00:44 05.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱպրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...
00:32 05.04.2025
Էմինեմը պապիկ է դարձելԱմերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...
00:21 05.04.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...