Բելգորոդում շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+8.09 oC

Բելգորոդում շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

20:59 12.05.2024

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։

«Բելգորոդում փրկարարները փլատակներից դուրս են բերել յոթերորդ զոհին»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը Telegram ալիքում։

Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ տուժածների ցուցակը կհրապարակվի միայն փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Նրա խոսքով՝ տան մուտքերի մոտ հերթապահություն են իրականացնում ինքնապաշտպանական ուժերը, իսկ կամավորները կազմակերպել են տաք կերակուրների առաքումը։

«Բոլոր բնակիչները տեղափոխվել են: Նրանցից ոմանք գնացել են հարազատների մոտ, ոմանք տեղավորվել են ժամանակավոր պահման վայրերում՝ գնդակոծությունից անվտանգ տարածքներում։ Տեղում աշխատում են բժիշկներն ու հոգեբանները»,- գրել է նա։

Քաղաքը կիրակի օրը՝ մայիսի 12-ի առավոտյան, ենթարկվել է ուկրաինական զինված ուժերի զանգվածային հարձակման։ Շչորսա փողոցի տներից մեկում գնդակոծության հետեւանքով փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից առաջին հարկ։Փլատակների մաքրման ժամանակ տեղի է ունեցել երկրորդ փլուզում՝ փլուզվել է բարձրահարկ շենքի տանիքը։

Գլադկովը հայտնել է, որ փլուզման հետևանքով տուժել է 20 մարդ, այդ թվում՝ մեկուկես ամսական երեխա և 16-ամյա դեռահաս։ Վեց հոգի բուժվում է ամբուլատոր հիմունքներով, մնացածը հոսպիտալացված են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:59 05.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

00:56 05.04.2025

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:53 05.04.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

00:44 05.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ապրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...

Էմինեմը պապիկ է դարձել

00:32 05.04.2025

Էմինեմը պապիկ է դարձել

Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...

Լարսը բաց է

00:21 05.04.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP