Դանակահարություն Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+5.09 oC

Դանակահարություն Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

12:55 12.05.2024

Մայիսի 11-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել  «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է, ում հարազատները հայտնել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է անզգուշաբար շշի վրա ընկնելու հետևանքով։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարակած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաները հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 11-ին, Լոռու մարզի Կաթնառատ գյուղում գտնվող տաղավարներից մեկում տեղի է ունեցել 33-ամյա Հովհաննես  Մ․-ի  ծննդյան արարողությունը, որին մասնակցել են Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Մնացական  Բ․-ն, 23-ամյա Էդգար Մ․-ն, 28-ամյա Մարկոս Կ․-ն, 31-ամյա Սամվել Կ․-ն, Երվանդ Մ․-ն և 33-ամյա Վալոդյա Կ․-ն: Արարողության ընթացքում, ժամը 16։30-ի սահմաններում վեճ է բռնկվել Էդգար Մ․-ի և Վալոդյա Կ․-ի միջև, որին միջամտել են ներկա գտնվողները, որպեսզի հանդարտեցնեն վերջիններիս, սակայն քանի որ վերոնշված անձինք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են քաշքշել իրար, այդ ընթացքում Մարկոս Կ․-ն դանակով հարվածներ է հասցրել Երվանդ Մ․-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Մարկոս Կ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP