17:23 10.05.2024
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն այսօր ներկայացրել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ դեռևս 2011 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով սահմանվել են որակավորման այն պահանջները, որոնք անհրաժեշտ են հանրակրթական դպրոցներում մանկավարժական գործունեություն իրականացնելու համար:
Նրա նշմամբ՝ պահանջներից մեկը բարձրագույն կրթության ապահովումն էր.
«Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ երկու անգամ այս կետի իրականացումը հետաձգվել է, և այդ ընթացքում հնարավորություն է տրվել, որ ուսուցիչները կարողանան սեփական միջոցներով ապահովեն այդ պայմանը: 2023 թվականի սկզբին կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած բազմաթիվ ուսուցիչներ նախընթաց տարիներին ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, այդուհանդերձ, համակարգում դեռևս շարունակում էին մնալ ավելի քան 1300 ուսուցիչներ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, սակայն դասավանդում էին և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը: Որպես միջանկյալ կարգավորում՝ ստեղծվել է կամավոր ատեստավորման հնարավորություն, որին մասնակցելու և ատեստավորված համարվելու արդյունքում ուսուցիչները հնարավորություն կստանան շարունակել իրենց գործունեությունը դպրոցներում»,- նշել է Թամարա Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2023 թվականին բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, որոնցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված և շարունակում է ուսուցչական գործունեությունը:
«Քանի որ տարիների աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ զրկվել են մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորությունից, Կառավարությունը որոշում է կայացրել իրականացնել նոր ծրագիր և ֆինանսավորել այդ խմբի ուսուցիչներին՝ ստանալու բարձրագույն կրթություն»,- ասել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը:
Թամարա Սարգսյանն արձանագրել է՝ պետության կողմից օժանդակությունը 2 ուղղությամբ է կատարվելու։ Առաջինը՝ ուսուցիչները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և հնարավորություն ունենալ շարունակել մասնագիտական գործունեությունը։ Այս դեպքում պետությունը պատրաստ է աջակցել, որպեսզի մինչ ատեստավորումն այդ ուսուցիչները մասնակցեն վերապատրաստման դասընթացներին։ Դա կօգնի սահմանված շեմը հաղթահարելու հարցում։
Հաջորդ ուղղությունը պետության կողմից բարձրագույն կրթության ֆինանսավորումն է.
«Այստեղ պոտենցիալ շահառուներն ունեն հետևյալ անելիքը՝ նրանք դիմում են մանկավարժի որակավորում շնորհող բուհեր և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերն ուսումը շարունակելու համար։ Շահառուներից յուրաքանչյուրի համար ուսման պրոցեսը կարող է տարբեր լինել, որովհետև կլինեն ուսուցիչներ, որոնք միգուցե ժամանակին ընդունվել են բուհ, սակայն որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը։ Հետևաբար, այդ հարցում անհատական մոտեցում կլինի: Շահառուների դիմումներն ընդունելուց հետո արդեն բուհը տվյալները կներկայացնի նախարարություն։ Վերջինս էլ անխտիր բոլորի համար ապահովելու է առաջին կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորումը։ Արդեն հաջորդ կիսամյակից կֆինանսավորվեն այն սովորող ուսուցիչները, որոնց ՄՈԳ-ը 60 տոկոսից ավելին է»,- ասել է Թամարա Սարգսյանը և մանրամասնել՝ այս մոտեցման նպատակն է՝ վստահ լինել, որ ուսուցիչներն իրապես բարձր առաջադիմություն ունեն։
Թամարա Սարգսյանը նշել է նաև մի կարևոր հանգամանք. այն ուսուցիչները, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, դպրոցներում կարող են շարունակել աշխատել միայն բուհն ավարտելուց հետո։ Եթե նրանք ցանկանում են կրթություն ստանալուն զուգահեռ նաև աշխատել, ապա պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը և հաղթահարեն անհրաժեշտ շեմը։
Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախարարության կայքում կտեղադրվի կամավոր ատեստավորման համար նախատեսված վերապատրաստման դասընթացների և բուհ դիմելու ժամկետների վերաբերյալ տեղեկությունը։
18:48 17.04.2025
Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտություններըԱնչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը: ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների […] ...
18:43 17.04.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար Արմեն ՊետրոսյանինԱպրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […] ...
18:36 17.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետԱպրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...
18:30 17.04.2025
Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...
18:24 17.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետԲրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...
18:16 17.04.2025
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...