Իտալիայում կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+7.09 oC

Իտալիայում կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին

11:36 10.05.2024

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խուդավերդիի հրավերով՝ նա մասնակցել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին:

Համերգն անցկացվել է Միլանի Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցում, որին ներկա են գտնվել նաև պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը, հոգևոր հովիվ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, իտալացի երաժշտասերներ: Քառյակը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը

10:49 21.11.2024

Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը

Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։ Նախատեսվում […] ...

Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին

10:41 21.11.2024

Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։ Վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ Պապիկյան

10:35 21.11.2024

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ Պապիկյան

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել […] ...

Մեկ օրում գրանցվել է 19 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:28 21.11.2024

Մեկ օրում գրանցվել է 19 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 8-ական, […] ...

2024 թ. հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

10:17 21.11.2024

2024 թ. հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք: […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին

10:09 21.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:   ...

BACK_TO_TOP