Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ. Ալիկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ. Ալիկ Սարգսյան

17:23 10.09.2018

 «Տվյալ անձնավորությանը ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ հեռախոսով եմ  խոսել հետը իմ կյանքի ընթացքում գոնե մի անգամ, գոնե ձայնը լսած լինեի: Իր մասին լսել եմ էդ «Ավազահատիկի»-ի հետ կապված գործի շրջանակում, որի համար խիստ զարմացել  եմ: Ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ իմ անունը շրջանառվել է էս գործով, չի բացառվում, որ իմ վրա էլ գործ հարուցվի»,- ասել է Ալիկ Սարգսյանը՝ խոսելով Քննչական կոմիտեի այն հաղորդման մասին, որի համաձայն՝ «քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում է կայացվել գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն»։

Հիշեցնենք՝  քրեական գործը հարուցվել է «Ավազահատիկ» ՍՊԸ ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա՝ առ այն, որ 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն՝  պարզվել է նաև, որ Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որտեղ ընկերությունը զբաղվում էր ավազի հանույթով, և պահանջել լուծարել «Ավազահատիկ»-ի տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը։ Դատարանը բավարարել է հայցը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։

Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյաններին, Ալիկ Սարգսյանին:

«Ես չեմ կարծում՝ էսքան թեթևամիտ լինեի՝ մի բանի հետ առնչություն չունենայի ու հիմա ըտենց հայտարարությամբ հանդես գայի: Ինչ վերաբերում է  հեռուստատեսությամբ հայտնելուն՝ չեմ բացառում, որ քրեական գործ կհարուցվի: Ցավում եմ ուղղակի, որ առանց համապատասխան նյութեր հավաքելու, առանց  նյութերը ստուգելու ՝ քրեական գործ են  հարուցում, որից  հետո սկսում են ստուգումները: Բնականաբար, էդ գործը կարճվելու է, որովհետև ես ընդհանրապես կապ չունեմ էդ գործի հետ, որովհետև անմեղ մարդուն չեն կարող մեղադրել: Սկսում են հետևի կողմից: Հարուցում են, մարդուն վարկաբեկում են, հեռուստատեսությամբ ասվում է, շատերը հանիրավի ուրախանում են, որովհետև էսօր էդ մոլուցքը կա՝ մեկի անհաջողությամբ ուրախանալ, հետո պարզվում է, որ դա չկա»:

Ալիկ Սարգսյանն ասել է նաև, որ հայց է ներկայացրել դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց բարոյական փոխհատուցում ստանալու պահանջով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP