11:44 08.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում նվագող քաղաքացու դիմաց դրված մետաղադրամներով լցված արկղը և դիմում փախուստի։
Ոոստիկաններն անմիջապես հետապնդելով վերջինիս: Նա իր մոտ եղած արկղը փախուստի ժամանակ նետում է, բայց ոստիկանները բռնում են նրան և կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում: Գողը տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվում է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 56-ամյա Արսեն Հ․-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 54-ամյա Ռոբերտ Մ․-ն և հայտնել, որ Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, իրեն անհայտ անձը նվագելու ժամանակ իր դիմացից բացահայտ հափշտակել է մետաղադրամներով լցված արկղը: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «կողոպուտ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
23:59 06.04.2025
Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունըԻսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...
23:40 06.04.2025
Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համարՃապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...
23:20 06.04.2025
Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունըՖրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...
23:00 06.04.2025
Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNNՀութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...
22:38 06.04.2025
Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...
22:18 06.04.2025
Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...