Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում:

Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են երկու փաստաթուղթ՝ 1-ինը ռազմական ոլորտում համագործակցության մասին, մյուսը ռազմատեխնիկական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր է:

Իլհամ Ալիևը պարզաբանել է, թե ինչ կարող է ենթադրել այդ 2-րդ փաստաթուղթը: Նա ասել է, որ բանակցությունները մոտ են ավարտին, և սպասվում է, որ կպայմանավորվեն համատեղ արտադրության մասին: Այսինքն՝ համատեղ արտադրելու են ռազմական տեխնիկա, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի տարածքում:

Ալիևը նաև հաստատել է, որ ընթացքում են ռազմական ոլորտում ձեռքբերված այլ համաձայնություններ: Ամենայն հավանականությամբ խոսքը հունվարի 18-ին Սլովակիայի փոխվարչապետի՝ Բաքու կատարած այցի ընթացքում ձեռքբերված համաձայնության մասին է. մամուլ են թափանցել տեղեկություններ այն մասին, որ ստորագրած այդ համաձայնագրի շրջանակում Սլովակիան Ադրբեջանին կմատակարարի 70 ինքնագնաց հաուբից»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Սլովակիան մինչ այդ էլ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին: Որքանո՞վ է օրինական սպառազինության մատակարարումը մի երկրի, որn իրեն ագրեսիա է թույլ տալիս հարևանի նկատմամբ: Մանրամասները՝ ամբողջական զրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

18:35 21.11.2024

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Արսեն Թորոսյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց զարգանում են, […] ...

Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

18:28 21.11.2024

Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար: «Նոր չափորոշչի ներդրման […] ...

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

18:23 21.11.2024

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։ ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն […] ...

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

18:17 21.11.2024

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում Գյումրիում

18:12 21.11.2024

Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում Գյումրիում

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպման շրջանակում նոյեմբերի 20-ին Գյումրիում էին Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների կին ծառայողները։ Ամփոփելով նախորդ հանդիպմանը կին պարեկների բարձրացրած հարցերի և առաջարկությունների հավաքագրման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հետաքրքրվել է ներդրված լուծումների արդյունքներով։ Արթուր Խուդինյանը, ընդգծելով քաղաքացու և ոստիկանի միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը, […] ...

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

18:06 21.11.2024

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է […] ...

BACK_TO_TOP