«Թուրքական տնտեսության անկումը կարող է ազդել Եվրոպայի վրա». Հիլդա Չոբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

«Թուրքական տնտեսության անկումը կարող է ազդել Եվրոպայի վրա». Հիլդա Չոբոյան

15:37 10.09.2018

Վերլուծաբանները դեռևս քննարկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած վերջին հայտարարությունները: Ինչպես հայտնի է՝ անցյալ ամսվա վերջին տարբեր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը կասկած էր հայտնել, թե Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ: Պատճառը, ըստ Ֆրանսիայի նախագահի, Էրդողանի վարած քաղաքականությունն է, որի արդյունքում թուրքական պետությունը զգալիորեն կորցրել է իր աշխարհիկ բնույթը, իսկ Էրդողանի իշխանության որդեգրած սկզբունքները շատ քիչ ընդհանրություն ունեն եվրոպական արժեքների հետ:

Ըստ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանի, այս հայտարարությունը ռազմավարական բնույթ չունի և չի կարող լարվածություն առաջացնել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև:

Shantnews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այսօր երկու երկրների հարաբերություններում ոչ թե լարվածություն, այլ փոխլրացում է նկատվում: «Ինչպես հայտնի է՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ֆրանսիան, ԱՄՆ-ի հետ անհամաձայնության մեջ են: Թուրքիան ավելի բիրտ, Ֆրանսիան՝ ավելի մեղմ ընդդիմություն են ԱՄՆ-ին: Երկուսի շահերն այս առումով համընկնում են: Իսկ անդրադառնալով Մակրոնի այն արտահայտությանը, թե Թուրքիան այսօր դեպի իսլամականության է գնում, նա ասել է, որ Ֆրանսիայի նախագահն ուղղակի առիթն օգտագործել է իր ասելիքների համար՝ Թուրքիայի այսօրվա տկարացման ֆոնին, քանի որ Թուրքիան Եվրոպայի կարիքն ունի: Պարզապես ցանկացել է ասել, որ չափը պետք չէ անցնել:

Արված հայտարարությունը կոնկրետ Էրդողանի կողմից արձագանք չգտավ, արձագանքեցին նրա կառավարության անդամներից, որոնք էլ, մեղմ արտահայտվելով, ասացին, թե սխալ հասկացվածություն կա, ասաց Հիլդա Չոբոյանը՝ Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ գնահատելով իբրև մեղրամսի սկիզբ: «Թե՛ Ֆրանսիան, թե՛ Եվրամիության մյուս երկրները ամերիկյան նոր քաղաքականության, հետևաբար իրանական պատժամիջոցների վերահաստատման դեմ շատ զայրացած են և ուզում են այլընտրանքներ գտնել: Թուրքիան միաժամանակ քաղաքական և տնտեսական մեծ տագնապի մեջ է, և նա նույնպես այլընտրանքի կարիք ունի, իսկ այդ այլընտրանքը չի կարող  վերջնականապես Ռուսաստանը լինել (ժամանակավորապես այդպիսի մի հակում կա):  Շատ հավանական է, որ Թուրքիան հիմա փորձելու է Եվրամիության հետ հարաբերությունների որակի բարձրացմանը զարկ տալ: Արդեն երբ Մակրոնն այդ հայտարարությունն անում էր, միաժամանակ Ֆրանսիայի ֆինանսների և  տնտեսության նախարարը նույն օրն ընդունում էր իր թուրք գործընկերոջը՝ Էրդողանի փեսային, և ասում էր, որ Ֆրանսիան զարկ պիտի տա Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությանը: Իմ կարծիքով՝ այնքան էլ ճիշտ չէ Մակրոնի հայտարարությունն արագ մեկնաբանելն ու այն որպես լարվածություն որակելը»,- Shantnews-ին ասաց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավորը:

Ըստ ֆրանսաբնակ վերլուծաբանի՝ Ֆրանսիան էլ այսօր իր հերթին Թուրքիայի կարիքն ունի, քանի որ թուրքական տնտեսական տագնապը կարող է մինչև Ֆրանսիա հասնել: «Թուրքիան էլ Եվրոպայի խիստ կարիքն ունի, քանի որ  թուրք գործարարների պարտատերերը եվրոպական բանկերն են: Շատ մեծ մտավախություններ կան, որ թուրքական տնտեսության այս անկումը կազդի Եվրոպայի վրա, քանի որ Թուրքիայի ամենամեծ գործընկերը Եվրոպան է: Միաժամանակ՝ պետք չէ անտեսել, որ Թուրքիայի ձեռքին մեծ  ու կարևոր խաղաքարտեր կան, մասնավորապես՝ Միջին Արևելքի հարցերով: Թուրքիայում այսօր միլիոնավոր սիրիացի փախստականներ կան, և ցանկացած պահի նա կարող է նրանց առջև բացել Եվրոպայի դռները, և նրանք մուտք կգործեն Եվրոպա»,- Թուրքիայի այսօրվա դրությունն այսպես մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Հիլդա Չոբոյանը հիշեցնում է նաև, որ  Ռուսաստանն այսօր ուզում է Սիրիայի վերակառուցումը հանձնել թուրքական ընկերություններին, (եվրոպական և չինական ֆինանսավորումներով): «Ուստի, պետք է նկատի ունենալ, որ այս պայմաններում այսօր Թուրքիայի և Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի միջև, բախում չի կարող լինել»,- Թուրքիայի և Եվրոպայի հարաբերությունների մասին զրույցը եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP