16:05 10.09.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպումից:
«2018թ. սեպտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում ունեցա Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ անվտանգության ոլորտի բարեփոխումների և կառավարման կարիքների գնահատմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված քայլերը:
Դեսպան Կիրակոսյանի հետ անդրադարձ կատարեցինք նաև Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումներին»,- գրել է նա:
23:09 12.04.2025
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան – Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերըԱպրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: ...
23:01 12.04.2025
Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ըԱյսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Shant Residence բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական […] ...
22:53 12.04.2025
Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզ այցից։ «Քննարկումներ Շվանիձորում»,- տեսանյութին կից գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:45 12.04.2025
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչում պարտվել է Կարեմ Կամալին 2։7 հաշվով։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել լեհ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Հայաստանի ներկայացուցիչը նույն 8։0 հաշվով […] ...
22:37 12.04.2025
Տավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ըԱպրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծաղկավան բնակավայրում բախվել են «Mercedes Viano» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: ...
22:29 12.04.2025
Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձներըԱնթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […] ...