21:45 04.05.2024
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։
Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։
Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքը հայտնել է նրանց հայրենանվեր իրագործումների համար։ Հայոց Հայրապետը նկատել է, որ յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը, որպեսզի հնարավոր լինի կերտել անվտանգ, բարօր և առաջընթաց հայրենիք։
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին, ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերն ու նախանձախնդրությունը հայրենիքի նկատմամբ, առաջնորդվել նախնյաց լուսավոր օրինակով և չտկարանալ մեր երկի առջև ծառացած դժվարությունների հանդիման։
Հանդիպման վերջում Հայոց Հայրապետը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղիներին։
21:58 09.04.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցերՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել […] ...
21:50 09.04.2025
Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ․ Անչելոտի«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին խաղից հետո ասել է, որ Դեկլան Ռայսի տուգանայինից խփած երկրորդ գոլն ամբողջությամբ կոտրել է թիմին։ «Չէինք սպասում այսպիսի արդյունքի։ Մենք մոտ մեկ ժամ լավ ֆուտբոլ խաղացինք։ Հանդիպման վերջին հատվածը վատն էր մեր կատարմամբ։ Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ»,-ասել է Անչելոտին։ ...
21:39 09.04.2025
Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայովԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ և այլ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման […] ...
21:33 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
21:24 09.04.2025
Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների […] ...