21:44 03.05.2024
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար էթնիկ հայերի Հայաստան տեղահանմանն ու դրան նախորդող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը։
Զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` ընդգծելով 2023 թվականին հաստատության անկախ գործունեությունը: Զեկույցում մասնավորապես նշվել է.
«ՄԻՊ գրասենյակը իրավասու է բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրացնող անձանց։ ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով»:
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ:
21:50 09.04.2025
Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ․ Անչելոտի«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին խաղից հետո ասել է, որ Դեկլան Ռայսի տուգանայինից խփած երկրորդ գոլն ամբողջությամբ կոտրել է թիմին։ «Չէինք սպասում այսպիսի արդյունքի։ Մենք մոտ մեկ ժամ լավ ֆուտբոլ խաղացինք։ Հանդիպման վերջին հատվածը վատն էր մեր կատարմամբ։ Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ»,-ասել է Անչելոտին։ ...
21:33 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
21:24 09.04.2025
Աննա Կարապետյանը Լաուրա Միլնիի հետ հանդիպմանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի իրականացումըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների […] ...
21:15 09.04.2025
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրԱրսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։ ...
21:04 09.04.2025
Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […] ...
20:41 09.04.2025
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանըԱպրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...