Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 12 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:

Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։

«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։  Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այսօրվա քայլերը միտված են այդ խնդրի լուծմանը։

Վահագն Խաչատուրյանը ՀՀ քաղաքացիներին հորդորել է վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականություն չեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում ՆԳՆ աշխատակիցը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրատեխնիկա են կիրառել

11:17 01.12.2024

Թբիլիսիում ՆԳՆ աշխատակիցը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրատեխնիկա են կիրառել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հրատեխնիկա են կիրառել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Այսօր հանրահավաքի մասնակիցների կողմից հրատեխնիկայի կիրառման հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել»,- ասել է Դարախվելիձեն։ ՆԳՆ պետի տեղակալը ցուցարարներին կոչ է արել […] ...

ԱՄՆ-ը կարող է խստացնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցները՝ պատանդներին ազատելու համար

10:57 01.12.2024

ԱՄՆ-ը կարող է խստացնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցները՝ պատանդներին ազատելու համար

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է խստացնել պատժամիջոցները և այլ միջոցներ ձեռնարկել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ պատանդներին ազատելու համար։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սեվեթի տարածած հայտարարության մեջ։ Նա նախանշել է վարկած, ըստ որի «Գազայի հատվածում պատերազմը կավարտվի հենց վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ […] ...

Գիշերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին

10:39 01.12.2024

Գիշերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին

Հատուկ ջոկատայինները լիովին վերահսկում են Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակը՝ ցրելով ցուցարարներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մինչ ցրումը ՆԳՆ-ն մեծ քանակությամբ արցունքաբեր գազ է արձակել Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանը։ Թբիլիսիում շաբաթ օրը խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում։ Հանրահավաքն ավելի ուշ վերաճել է ոստիկանների […] ...

Al Mayadeen. ընդհանուր առմամբ 191 լրագրող է սպանվել Գազայում մարտերի ժամանակ

10:23 01.12.2024

Al Mayadeen. ընդհանուր առմամբ 191 լրագրող է սպանվել Գազայում մարտերի ժամանակ

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո առնվազն 191 լրագրող է սպանվել: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը ՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։ «Լրագրողի յուրաքանչյուր նպատակային սպանությամբ իսրայելական օկուպացիան ապացուցում է, որ Գազայում իր պատերազմը ոչ միայն խաղաղ բնակիչների, այլև ճշմարտության դեմ պատերազմ է», – ասվում է Պաղեստինի անկլավի կառավարության […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:00 01.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացել

00:00 01.12.2024

Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացել

Մի գիշեր Թաիլանդի և Մյանմայի սահմանը հսկող սահմանապահները կասկածելի ճիչեր են լսել։ Ձայնը լսվելիս է եղել կարծես ընդհատակից և որոշ ժամանակ փնտրելուց հետո սահմանապահները ջրհոր են գտել, հայտնում է noodou.com-ը։ Հենց այդ ջրհորում՝ 12 մետր խորության վրա, սահմանապահները հայտնաբերել են տղամարդու, ով հուսահատ օգնություն կանչելիս է եղել։ Փրկված տղամարդը ուժասպառ է եղել՝ բազմաթիվ կապտուկներով և […] ...

BACK_TO_TOP