Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են

10:24 29.04.2024

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների կողմից տևական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դրա շրջանակներում իրականացված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը ժամը 1550-ի սահմաններումԱյրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը:

Ճանապարհը փակած անձանցից մի խումբ տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցնել հիշյալ բնակչի և նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին։

Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը:

Այդ կերպ նշված անձինք մոտ 10 րոպե շարունակ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, խմբի կազմում կատարել են առերևույթ խուլիգանական արարքներ, որոնք դադարել են Ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։

Քննությամբ, այդ շրջանակում կատարված՝ նշված իրադարձության վերաբերյալ համացանցում հրապարակված տեսագրությունների զննությամբ պարզվել է նշված հանցավոր արարքները կատարած մի քանի անձանց ինքնությունը։ Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի՝ Ա․ Պ․-ի, Վ․Մ․-ի, Հ․ Ղ․-ի, Ա․ Ա․-ի նկատմամբ։

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ա․Պ․-ին ավելի վաղ ներկայացվել էր մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվել է հանձնարարություն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել նշված մյուս երեք անձանց։ Ապրիլի 27-ին Վ․Մ․-ն, Հ․Ղ․-ն ձերբակալվել են և նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են առերևույթ խուլիգանության մյուս մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

11:59 19.04.2025

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

Այսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը: «Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել է Ղուկասյանը: ...

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:55 19.04.2025

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք՝ 12,100 մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

11:47 19.04.2025

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:   ...

Իսրայելը չի ​​բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Reuters

11:30 19.04.2025

Իսրայելը չի ​​բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Reuters

Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Իսրայելը ԱՄՆ-ին հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում՝ օդային հարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը: Արդյունքում, ակնկալվում է, որ Թեհրանը […] ...

Ադրբեջանն առաջին եռամսյակում ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մինչև 1,2 միլիարդ դոլար

11:15 19.04.2025

Ադրբեջանն առաջին եռամսյակում ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մինչև 1,2 միլիարդ դոլար

2025 թվականի հունվար-մարտին Ադրբեջանը պետբյուջեից հատկացրել է 2,028 միլիարդ մանաթ (1,19 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով)՝ իր պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունն ամրապնդելու համար, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ֆինանսների նախարարությունից: «Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-մարտին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի տեսակարար կշիռը կազմել է եռամսյակի բյուջեի բոլոր ծախսերի 25%-ը»,- ընդգծել են երկրի ֆինանսների նախարարությունից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել […] ...

BACK_TO_TOP