22:30 27.04.2024
Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Էր Ռիադում՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Ekhbariya պետական հեռուստաալիքը։
Նրա հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկում են պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության ծավալների ավելացման ուղիները, ինչպես նաև «երկու պետությունների լուծումը կյանքի կոչելու քայլերը»։
Ինչպես նշում է Asharq հեռուստաալիքը, խորհրդակցություններին մասնակցում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն ալ-Շեյխը։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններում միջնորդ հանդիսացող ԱՄԷ-ի և Կատարի ներկայացուցչության մակարդակը չի նշվում։
Ապրիլի 28-29-ը Էր Ռիադում տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստ, որի ընթացքում մի քանի երկրների ներկայացուցիչներ խորհրդակցություններ կանցկացնեն Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շուրջ։ Մասնավորապես, բանակցություններին ներկա կլինի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի ղեկավարները։
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․11:55 19.04.2025
Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա11:59 19.04.2025
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնըԱյսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը: «Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել է Ղուկասյանը: ...
11:55 19.04.2025
Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք՝ 12,100 մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
11:47 19.04.2025
Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիաԾանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: ...
11:30 19.04.2025
Իսրայելը չի բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ ReutersԻսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Իսրայելը ԱՄՆ-ին հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում՝ օդային հարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը: Արդյունքում, ակնկալվում է, որ Թեհրանը […] ...
11:15 19.04.2025
Ադրբեջանն առաջին եռամսյակում ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մինչև 1,2 միլիարդ դոլար2025 թվականի հունվար-մարտին Ադրբեջանը պետբյուջեից հատկացրել է 2,028 միլիարդ մանաթ (1,19 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով)՝ իր պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունն ամրապնդելու համար, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ֆինանսների նախարարությունից: «Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-մարտին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի տեսակարար կշիռը կազմել է եռամսյակի բյուջեի բոլոր ծախսերի 25%-ը»,- ընդգծել են երկրի ֆինանսների նախարարությունից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել […] ...