10:31 29.03.2018
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում շատ հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունենա, քանի որ գործող նախագահ Միկելե Նիկոլետին ևս ընտրությունների արդյունքներով Իտալիայի խորհրդարան չի անցել: ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ «Արմենպրես»-ը, զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
Նա մանրամասնել է, որ «ԵԽԽՎ կանոնակարգը թույլ տալիս է չընտրված պատգամավորներին մինչև նոր պատվիրակության կազմավորումը պահել մանդատները, իսկ մենք չգիտենք՝ Իտալիայի խորհրդարանը ապրիլի 23-ին մեկնարկող նստաշրջանում կգա նոր պատվիրակությամբ, թե՞ դեռևս հին պատվիրակությունը կլինի: Այդուհանդերձ, եթե անգամ ապրիլյան նստաշրջանում այդ խնդիրը չառաջանա, իսկ մեր ունեցած տեղեկությամբ ԵԽԽՎ նախագահն, այդուհանդերձ, աապրիլյան նստաշրջանին ներկա կլինի, հուլիսին Սոցիալիստների խումբը կառաջադրի նոր նախագահ, քանի որ ներքաղաքաական պայմանավորվածությամբ նախագահ առաջադրելու իրավունքը պատկանում է ԵԽԽՎ սոցիալիստների խմբին»:
Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին քննարկվելու է նաև լրագրողների անկախության և ընդհանրապես Եվրոպայում լրագրության հետ կապված խնդիրները: «Կարծում եմ այստեղ շատ լուրջ քննարկում կլինի խոսքի ազատության և ընդհանրապես լրագրողական պրոֆեսիոնալիզմի հետ կապված:
Օրակարգում մի շատ կարևոր զեկույց կա, որը վերաբերում է ներքին տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Այստեղ հայկական պատվիրակությունը իր առաջարկներով աշխատել է այդ զեկույցի վրա: Բացի դրանից, հրատապ կարգով հնարավոր է հաստատվի Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի և այլատյացության վերաբերյալ քննարկումը, որտեղ ևս, հաշվի առնելով վերջին շրջանում քսենոֆոբիայի, այլատյացության և ռասիզմի կտրուկ աճը, որը մենք տեսնում ենք նաև մեր հարևան երկրում և ընդհանրապես Եվրոպայում այլատյացությունը լրջագույն խնդիր է դառնում, կարող ենք հետաքրքիր քննարկումներ ակնկալել»,- ընդգծել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:
Նա վստահեցրել է, որ հայկական պատվիրակությունը պատրաստ է վեհաժողովի առաջիկա նստաշրջանին, քանի որ պատվիրակության անդամներից յուրքաչանչյուրը գիտի իր անելիքը՝ հույս հայտնելով, որ մեր պատվիրակությանը վատ իմաստով անակնկալներ չեն սպասվի:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա 2018թ. ապրիլի 23-27-ը:
11:57 11.04.2025
Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամըՉինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեկինում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ ...
11:50 11.04.2025
Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...
11:42 11.04.2025
Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...
11:36 11.04.2025
Ամառային դպրոց ԲուխարեստումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...
11:32 11.04.2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի ԲաղդասարյանՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...