10:56 10.09.2018
Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախօրեին Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցած երկխոսությանը, որի ժամանակ ռուսաստանցի բարերարը կոշտ տոնայնությամբ պնդել էր, որ վարչապետը ոչ թե կոչեր, այլ թվեր հնչեցնի։
Այն հարցին, թե կա՞ վստահության մթնոլորտ արտերկրում գործող հայ գործարարների շրջանում, Փաշինյանը պատասխանեց, որ նման մթնոլորտ ձևավորվում է նաև այդպիսի հանդիպումների ժամանակ։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր լուրջ ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում, և նաև քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը», – նշեց վարչապետը։
Փաշինյանը հերքեց, որ խոսակցության այդ ոճը որևէ կապ ունի նախկին իշխանությունների հետ փոխկապակցվածության հետ ու չի կարծում, որ այդ խոսակցությունը կապված է Ամուլսարի խնդրի հետ։
Վարչապետը պատասխանեց նաև մյուս գործարարների հետ հարաբերությունների մասին հարցին ու տեղեկացրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո հանդիպել է նաև «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի հետ, որովհետև նա Հայաստանի խոշորագույն ներդրողներից է։ Փաշինյանը նշեց, որ որևէ նեղացածություն չի նկատել Կարապետյանի մոտ, իսկ գործարարն էլ մտադրություն է հայտնել նոր ներդրումներ կատարել։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...