Միքայել Հարությունյանի հետախուզումն իրավական հարց է․ պետք է քննարկեն իրավապահները․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Միքայել Հարությունյանի հետախուզումն իրավական հարց է․ պետք է քննարկեն իրավապահները․ Նիկոլ Փաշինյան

09:53 10.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցնելու մասին որոշումը քաղաքական հարց է։ Այն, ըստ Փաշինյանի, իրավական հարց է, և պետք է քննարկվի Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների միջև։ Այս մասին Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Փաշինյանը։ Դրանով Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Դուք իմ խոսքի մի մասը մեջբերում եք, մյուս մասը չեք մեջբերում։ Ես ասացի, որ կարծում եմ, որ մենք հարցերը պետք է քննարկենք դաշնակցային մեր հարաբերությունների շահերի հաշվառումով, մեր ազգային շահերի հաշվառումով, մեր ինքնիշխանությունների հաշվառումով և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի հաշվառումով»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի ներկայացուցիչներն այս հարցերում միշտ նշում են, որ հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ հարցն, ըստ Փաշինյանի, կապված է նաև փոխվստահության հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քեյնի հերթական հեթ-տրիկը

20:25 25.11.2024

Քեյնի հերթական հեթ-տրիկը

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

20:18 25.11.2024

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

20:09 25.11.2024

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

Կանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ  ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...

SHANTNEWS

20:00 25.11.2024

SHANTNEWS

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

19:55 25.11.2024

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

19:49 25.11.2024

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...

BACK_TO_TOP