10:46 24.04.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հովանավորությամբ և նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 23-ի երեկոյան հայ քաղաքական երեք կուսակցությունների` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական Կուսակցության կազմակերպմամբ, տեղի է ունեցել ժողովրդային հավաք՝ Հայոց Ցեղասպանութեան 109-ամյակի ոգեկոչման առիթով։ Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
Հաւաքին իրենց մասնակցութիւնը բերած էին մեծ թիւով հայորդիներ եւ պաշտօնական անձնաւորութիւններ։
Սոյն հաւաքին պաշտօնական խօսքերով հանդէս եկան յիշեալ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները։ Ապա, Վեհափառ Հայրապետը իր Հայրապետական ոգեշունչ պատգամը ուղղեց մեր պահանջատէր ժողովուրդի համայն զաւակներուն։
Նորին Սրբութիւնը իր պատգամը սկսաւ՝ ընդգծելով, որ «Ապրիլ 24-ը սոսկ նահատակներու ոգեկոչումի օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առաւել ամրացնելու կոչ է»։ Ան ըսաւ, որ այնքան ատեն, որ Թուրքիա եւ իր «կրտսեր եղբայր» Ազրպէյճան կը շարունակեն ուրանալ իրենց գործած համամարդկային ոճիրները, խեղաթիւրել հայոց պատմութիւնը, ոչնչացնել հայոց դարաւոր հետքերը, եւ այնքան ատեն, որ արցախահայութիւնը պոկուած կը մնայ իր հողերէն, հայ ժողովուրդը անխախտօրէն պիտի շարունակէ իր պայքարը։
«Այսօր, երբ Թուրքիոյ անվերապահ զօրակցութիւնը վայելող Ազրպէյճանը Հայաստանի ամբողջականութիւնը հարցականի տակ դնող եւ անվտանգութիւնը խախտող պահանջներ կը ներկայացնէ ու կը սպառնայ նոր տարածաշրջաններ գրաւել Հայաստանէն, կ’արհամարհէ միջազգային օրէնքի սկզբունքները եւ կ’անտեսէ իր ստորագրած համաձայնագրերը, ու երբ Թուրքիան, իր կարգին, կը պահանջէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մէջ մեր ազգի ու հայրենիքի հիմնարար արժէքներուն ու իտէալներուն առնչուած յօդուածներ ջնջել ու վերջ տալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետապնդման, հայ երգին բառերով բարձրաձայն կ՚ըսենք՝ «Հիմի՞ էլ լռենք, երբ մեր թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին…», ըսաւ Հայրապետը։
Ուստի, ան յորդորեց հայ ժողովուրդը արթուն մնալու տեղի ունեցած համաթուրանական նոր դաշնութիւններուն դիմաց, որոնց նպատակը Հայաստանի գոյութիւնը վտանգել է։ Ան յայտարարեց մեր կտրուկ մերժումը՝ Հայաստանի հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը վտանգող տարածաշրջանէն ներս համապարփակ խաղաղութեան հաստատման բանակցութիւններուն, միակողմանի զիջումներուն եւ պարտադրուած կացութիւնները ընդունելու վտանգալից մօտեցուներուն։
Արամ Ա. Կաթողիկոս ընդգծեց, որ աշխարհէն գութ ու արցունք չէ սպասուածը, այլ պահանջուածը արդարութեան վերականգնում է եւ՝ միջազգային օրէնքի գերակայութիւն. «Մենք պատմութիւն կերտեցինք, հայրենիք պահեցինք, մշակոյթ ստեղծեցինք, նոյնիսկ արեան գնով, «ո՛չ» ըսելով բոլոր տեսակի համակերպումներուն: Կը պահանջե՛նք Արցախի ժողովուրդին վերադարձը Արցախ եւ անոր իրաւունքներուն վերականգնումը՝ միջազգային երաշխաւորութեամբ: Կը պահանջե՛նք Ազրպէյճանի կողմէ ձերբակալուած բոլոր գերիներուն առանց պայմանի շուտափոյթ ազատ արձակումը: Կը պահանջե՛նք Օսմանեան կայսրութեան կողմէ հայ ժողովուրդին դէմ գործադրուած Ցեղասպանութեան դատապարտումը՝ նոյնինքն Թուրքիոյ կողմէ, եւ՝ մեր ժողովուրդի արդար իրաւունքներու հատուցումը», պահանջեց Վեհափառ Հայրապետը։
Ապա, Արամ Ա. Կաթողիկոս մէջբերեց Թուրքիոյ նախագահին քանի մը ժամ առաջ տուած պատասխանը թղթակիցներուն՝ Հայոց Ցեղասպանութեան առնչուած հարցումին. «մոռցէ՛ք անհիմն յիշողութիւնները եւ երեւակայական պատմութիւնները»։ Առ այդ, մեր մէկ ու կէս միլիոն նահատակներու սրբազան աճիւններուն դիմաց կանգնած, Վեհափառ Հայրապետը իր խօսքը ուղղեց Թուրքիոյ նախագահին՝ հարց տալով.
«Պարոն նախագահ, ուրկէ՞ եկան այս աճիւնները մեր նահատակներուն։ Օսմանեան կայսրութեան սահմաններէն ներս քու պապերուդ կողմէ ջարդուեցան մեր պապերը։ Պատմութիւնը կը վկայէ, նոյնիսկ թուրք պատմագէտներու կողմէ, թէ ինչ որ կատարուեցաւ 1915-ին ի՛մ պապերուս դէմ քո՛ւ պապերուդ կողմէ, Ցեղասպանութիւն էր՝ ծրագրուած ու գործադրուած պետական մաշտապով»։ Իսկ պատասխանելով Թուրքիոյ նախագահին Հայաստանը Սփիւռքին եւ Սփիւռքը Հայաստանին հակադրելու անհիմն ու անիմաստ փորձերուն, որ վերոյիշեալ հարցազրոյցին մէջ թղթակիցներուն ըսած էր՝ Վեհափառ Հայրապետը խստօրէն յայտնեց. «Պարոն նախագահ, մի՛ փորձեր Սփիւռքը հակադրել Հայաստանին։ Հայաստան եւ Սփիւռք՝ մէ՛կ ամբողջութիւն է, մենք մէ՛կ ազգ ենք՝ մէ՛կ պահանջատիրութեամբ։ Հետեւաբար, Արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց, Կովկասէն ներս համաթուրանական նոր դաշնակցութեան մը կազմաւորումով Թուրքիա եւ Ազրպէյճան կը փորձեն իրենց օղակին մէջ խեղդել Հայաստանը։ Հայաստանին ցեղասպան դրացիները խաղաղութեան հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստօրէն կը սպառնան Հայաստանի ամբողջականութեան ու անվտանգութեան, նոյնիսկ՝ գոյութեան»։
Վերջապէս, Նորին Ս. Օծութիւնը թելադրեց համախմբուելու ազգին ու հայրենիքին սրբազան արժէքներուն, համահայկական օրակարգի մը՝ թէկուզ տարբեր մօտեցումներով, եւ անվիճելի իրաւունքներու շուրջ՝ Հայաստանի փրկութիւնը ամէն բանէ վեր դասելով։
«Յարգա՛նք՝ մեր բիւրաւոր նահատակներուն եւ պատի՛ւ՝ մեր արի ժողովուրդին» ըսելով՝ Արամ Ա. Կաթողիկոս եզրափակեց իր պատգամը։
09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ10:28 27.11.2024
Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
10:24 27.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․75 դրամ: ...
10:20 27.11.2024
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...
10:00 27.11.2024
ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածումՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...
09:52 27.11.2024
Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...
09:45 27.11.2024
Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համարԿոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...