Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

17:32 23.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:

Ողջունելով ներկաներին նախագահը մասնավորապես ասել է.

«Հայաստանը՝ որպես պետություն չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ Մենք ունենք մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես գլխավոր ուժ: Չունենք նյութական ռեսուրսներ, հետևաբար մարդը պետք է լինի զարգացած, կրթված և միտված իր երկրին ծառայելուն և նրա համար նոր արժեք ստեղծելուն»։

Հայաստանի նախագահը մեջբերել է մի քանի վիճակագրական տվյալներ՝ ներկայացնելով 2020-2024 թթ պետական բյուջեի ծախսերի համեմատականը: Ըստ այդմ՝ 2020 թվականին ծախը կազմել է 1,9 տրիլիոն դրամ, 2024 թվականի համար նախատեսվում է ծախսել 3,2 տրիլիոն, տոկոսային արտահայտությամբ 24 տոկոս ավելին է նախատեսված: Սրա մեջ՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի։ Եթե գիտության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են բյուջեի ընդհանուր ծախսերի 0,7 տոկոսը, ապա 2024 թվականի ցուցանիշը 1,12 տոկոս է։ 2023 թվականի համեմատ՝ ծախսերն ավելացել են 43 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 2,7 անգամ։ Կրթության ոլորտի ծախսերի ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 144 միլիարդ դրամ, 2024 թվականին կկազմի 288 միլիարդ դրամ։ Բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կրթության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են 7,6 տոկոս, ընթացիկ տարվա համար ցուցանիշը 9 տոկոս է։ Պաշտպանության ծախսեր՝ 2020 թվականին եղել է 308 միլիարդ, 2024 թվականին՝ 557 միլիարդ դրամ:

«Հայաստանի կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, ապա դրանք պետք է շատ արագ ավարտվեն, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու լրացուցիչ խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ Ազգային ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ իսկապես տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակը ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահի դիտարկմամբ՝ պետության կողմից ֆինանսավորումը մեծանում է հատկապես գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու առումով։

«Ռազմարդյունաբերական համալիրի համար գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքներին հատկացված գումարը կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ։ Վերջին 3-4 տարվա ընթացքում նման բան չի եղել, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի մեծ դաշտ բացվի գիտելիքի համար։ Բայց, ցավոք սրտի, մեր բիզնեսի մասնակցությունն այդ աշխատանքներում շատ ցածր է։ Երբ ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը, տեսնում ենք, որ զարգացած երկրներում գիտահետազոտական աշխատանքների մեջ հիմնական ներդրում անողը հենց բիզնեսն է։ Պետության մասնակցությունը շատ ավելի քիչ է։ Բիզնեսի ակտիվ մասնակցությունը պայմանավորված է խրախուսական տարբեր, հիմնականում տնտեսական մեխանիզմներով։ Ժամանակն է, որպեսզի անդրադառնանք հենց այս հարցին։ Մենք վստահաբար կարող ենք նույնն անել, պարզապես պետք է բիզնեսին ներգրավելու համարձակություն ունենանք։ Ընդ որում, նրան պետք է շահագրգռել, որովհետև բիզնեսը, եթե շահ չունենա, ոչինչ չի անելու, ինչն, ըստ էության, տրամաբանական է և ընդունելի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Հանրապետության նախագահի խոսքով՝ եթե բիզնեսի ներկայությունը չլինի կրթության ոլորտում, ապա այդ բնագավառը չի ունենա զարգացման այն տեմպերը և չի արձանագրի այն արդյունքները, ինչ ցանկանում է պետությունը։

«Այն, ինչ կատարվում է գիտական հայտնագործությունների առումով, գոհացուցիչ չի կարող է լինել։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք իսկապես մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ կրթական համակարգից, հետևաբար ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում ամբողջ համակարգը միտված կլինի նախևառաջ բնական գիտելիքներ տալուն և այդ ուղղությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելուն։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները, պարզապես հիմա տուժում ենք ժամանակի մեջ և, ցավոք, հետ ենք մնում համաշխարհային գիտական փոփոխություններից»,- նշել է ՀՀ նախագահը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ նախագահն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլերի ընտրությունը հնարավոր է հենց նման քննարկումների շնորհիվ։

«Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ՝ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր բուհ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում։ Բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք դուրս գալ կոմֆորտային վիճակից՝ ավելի առաջ գնալու համար, հետևաբար չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:

Ավարտելով խոսքը նախագահն ասել է.

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

13:30 29.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է […] ...

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...

BACK_TO_TOP