Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում

18:54 22.04.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին և Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանին:

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում բարձր գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ երեխաների դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հաշվի առնելով գիտական ապացույցները առ այն, որ կլիմայի փոփոխության կործանարար հետևանքների պատճառով առաջիկա տարիներին ավելանալու են բնական վտանգավոր երևույթների հաճախականությունն ու ծավալները։
Նախարարն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող՝ երեխաների և դեռահասների շրջանում կլիմայի փոփոխության դիմակայությանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաներն ու դեռահասներն առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս ոլորտն համակարգող գերատեսչության ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։

Հայաստանն աշխարհում երեսունութերորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որն ստորագրել է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվել է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքի նախագիծը։ Նախարարը տեղեկացրել է, որ օրենքը գտնվում է լրամշակման փուլում։

Որպես COP 28-ին հաջորդող քայլեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել օրենսդրական դաշտի (օրենքներ, ռազմավարություններ, Հարմարվողականության ազգային ծրագիր և այլն) փոփոխությունների հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա անելիքները։

May be an image of 2 people and people studying

May be an image of 2 people

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն Բրազիլիայում

13:38 29.04.2025

Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն Բրազիլիայում

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ռեկորդային աշխատավարձ կառաջարկի Կառլո Անչելոտիին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Եթե իտալացի մասնագետը գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, կդառնա Բրազիլիայի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ CBF-ում հավատում են, որ 65-ամյա մարզիչը կհամաձայնի նոր պաշտոնը ստանձնել հունիսին։ Այժմ ամեն ինչ կախված է նրա` Մադրիդի «Ռեալից» հեռանալու գործընթացից։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

13:30 29.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է […] ...

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...

BACK_TO_TOP