18:41 22.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանը մասնակցել են Արտաքին գործերի նախարարությունում կայացած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերին:
Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, դրական արդյունքներ են արձանագրվել դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին: Քննարկվել են նաև խտրականության արգելքի երաշխավորմանն առնչվող հարցերը. ներկայացվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի օրեսնդրության մշակման, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարվող հանցանքների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել, մասնավորապես՝ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Եվրոպական կողմը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունը։
Միջոցառումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։
13:38 29.04.2025
Անչելոտիին ռեկորդային աշխատավարձ կառաջարկեն ԲրազիլիայումԲրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ռեկորդային աշխատավարձ կառաջարկի Կառլո Անչելոտիին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Եթե իտալացի մասնագետը գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, կդառնա Բրազիլիայի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ CBF-ում հավատում են, որ 65-ամյա մարզիչը կհամաձայնի նոր պաշտոնը ստանձնել հունիսին։ Այժմ ամեն ինչ կախված է նրա` Մադրիդի «Ռեալից» հեռանալու գործընթացից։ ...
13:30 29.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է […] ...
13:19 29.04.2025
Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ ՊեսկովԿիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...
13:07 29.04.2025
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյանՀայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...
12:56 29.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:40 29.04.2025
Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնություններըՀայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...