10:55 29.04.2024
Նստակյաց կենսակերպը և երկարատև նստակյաց աշխատանքը անցանկալի հետևանքներ են ունենում կազմվածքի և առողջության համար, զգուշացրել է սննդաբան, վերականգնողական մասնագետ և սպորտային բժիշկ Օլգա Պերևալովան։ Նա նշել է, որ ավելորդ քաշը և դրա հետ կապված հիվանդությունների ռիսկերը սպառնում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց:
«Եթե մարդը 9:00-ից 17:00-ն հնգօրյա ռեժիմով ժամանակ անցկացնում է համակարգչի առջև նստած, ապա ժամանակի ընթացքում նրա կազմվածքը կարող է զգալիորեն փոխվել, քանի որ շարժում չկա: Չէ՞ որ էներգիայի հիմնական սպառողը մկաններն են։ Իսկ երկար նստած մկանները, այդ թվում՝ հետույքի մկանները, որոնք պատասխանատու են քայլելու համար, սկսում են ատրոֆիայի ենթարկվել։ Լիմֆատիկ համակարգը, որը պետք է բարձրացնի լիմֆը ոտքերից դեպի սիրտ, թուլանում է։ Եվ սա արդեն լուրջ խախտում է։ Եթե մարդը երկար տարիներ նստում է, ուրեմն լիմֆոստազի խնդիր է առաջանում»,- բացատրել է նա Sputnik ռադիոյի եթերում։
Պերևալովան հիշեցրել է, որ ավելորդ կալորիաները միշտ վերածվում են ճարպի։ Կանանց մոտ, նստակյաց կենսակերպով, կարող է ձևավորվել գիրության հատուկ տեսակ, երբ աճում են հետույքն ու ազդրերը, հայտնվում է ցելյուլիտ, զգուշացրել է բժիշկը:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում17:30 02.04.2025
Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարանԱպրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էԱյսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...
17:17 02.04.2025
ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև ՀայաստանինԵվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […] ...
17:12 02.04.2025
Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...
17:04 02.04.2025
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […] ...
17:00 02.04.2025
Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումըՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...