Որոնվող 63-ամյա տղամարդու առերևույթ սպանության մեղադրանքով կալանավորվել է Կապանի բնակիչ․ վերջինսի տան բանկից հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+8.09 oC

Որոնվող 63-ամյա տղամարդու առերևույթ սպանության մեղադրանքով կալանավորվել է Կապանի բնակիչ․ վերջինսի տան բանկից հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմինը

15:43 22.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։

Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ թաղված Կապանի բնակիչներից մեկի տան բակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17-ից 18-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։

Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո, 63-ամյա տղամարդը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցել Կապանի բնակչի հասցեին, ինչից հետո վերջինս 3 անգամ հարվածել է նրա դեմքին։ Սակայն, վիճաբանությունը, կարճ ժամանակ անց հարթվել է։ 63-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, գիշերել է Կապանի բնակչի տանը։

Քննությամբ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ ապրիլի 14-ի առավոտյան տանտերը նրան գտել է մահացած վիճակում և վախենալով, որ վերջինս մահացել է իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել։

Այդ նպատակով՝ այն տեղափոխել է իր տան հետնամաս, դիակը թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա։ Ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամփոխրացած զանգվածը։

Սպանություն կատարած լինելու կասկածանքով, 2024թ. ապրիլի 18-ին Կապանի բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.10.2024

SHANTNEWS

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

21:48 17.10.2024

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիակի նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքերը։ «Նախնական նույնականացումը կատարվել է ատամների համեմատությամբ, ինչը արագ և ճշգրիտ ընթացակարգ է։ Այժմ ավարտվել է նաև մատնահետքերի համադրումը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ...

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասին

21:37 17.10.2024

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասին

Թուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը։ Այս մասին Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ներկայումս մենք կանգնած ենք իրադարձությունների միահյուսման հետ՝ պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայում, Լիբանանը, հնարավոր պատերազմի հավանականությունը Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է նա։ «Ցավոք սրտի, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»,- հավելել է Ֆիդանը։ Նրա […] ...

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

21:27 17.10.2024

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։ Շեշտվել […] ...

UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համար

21:15 17.10.2024

UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համար

Ամերիկացի հանրահայտ մարտիկ Դոնալդ Սերոնեն պատմել է UFC վերադառնալու որոշման մասին։ «Ցանկանում եմ վերադառնալ ու անցկացնել ևս երկու մենամարտ։ Երբ գնում էի թոշակի, ես ասացի, որ հանգստանալու եմ ու ընդունելու եմ ստերոիդներ։ Միշտ մտածել եմ UFC-ում 50 մենամարտի մասին»,- 41-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: Դոնալդ Սերոնեն նախորդ մենամարտն անցկացրել է 2022թ․ հուլիսի 2-ին։ […] ...

Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպել

21:07 17.10.2024

Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպել

Չինական Robot Era ընկերությունը ցուցադրել է իր առաջատար Star1 մարդանման ռոբոտների նոր հնարավորությունները՝ փորձարկելով դրանք Գոբի անապատում։ Վազքի ընթացքում երկու ռոբոտներ մրցել են միմյանց հետ՝ հաղթահարելով դժվարին երթուղիներ և անապատային լանդշաֆտներ։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։ Ռոբոտներից մեկի տարբերակիչ հատկանիշը սպորտային կոշիկներն էին, իսկ մյուսը վազում էր առանց դրանց: Չնայած ուշ մեկնարկին, մարզակոշիկներով ռոբոտը […] ...

BACK_TO_TOP