Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

16:27 16.04.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին:

Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախ նշել է, որ այս ոլորտում մեկնարկել է բարեփոխումների շարք, որը ցանկալի է, որպեսզի ավելի ներառական լինի և ավելի շատ ընդգրկվածություն ապահովվի: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ և ընդգծել.

«Նախ ի՞նչ է հաղորդակցությունը: Սա մի գործիք է, որով ամենալավ մտադրությունները կարելի է կյանքի կոչել և նույն ամենալավ մտադրությունները սխալ աշխատանքի դեպքում՝ չեզոքացնել, բացասական լույսի ներքո ներկայացնել: Եվ այդ պրոցեսն իրականացնելու համար պետք է սեղանին լինեն բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ կտան դա արդյունավետ իրականացնել: Կառավարության կարևորագույն խնդիրներից է քաղաքացիներին հստակ, ամբողջական, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության տրամադրումը: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխմանը: Միաժամանակ, պատշաճ հաղորդակցությունը նվազեցնում է ապատեղեկատվությունը, սա փաստ է, և մեծացնում ու ամրապնդում կառավարության հանդեպ հանրային վստահությունը»:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարությունը գո՞հ է այն գործիքներից, որոնք կան և արդյոք ռազմավարական հաղորդակցությունը պատշաճ իրականացվո՞ւմ է, պատասխանել է.

«Ասեմ, որ ոչ, որովհետև եթե գոհ լինեինք, այս բարեփոխումներին միտված չէինք լինի: Վերջին տարիներին Հայաստանն առերեսվել է երեք մեծ ճգնաժամերի՝ համավարակ, պատերազմ և հետպատերազմական անկայուն իրավիճակ: Եվ այս ընթացքում մենք իր ամբողջության մեջ տեսել ենք ռազմավարական հաղորդակցության բոլոր բացերը, բայց նաև այն առավելությունները, որոնք ունեցել ենք մինչև հիմա»:

Հաջորդիվ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք առկա են պետական համակարգում ռազմավարական հաղորդակցության ոլորտում:

«Կուզեի ասել, որ դրանք են, մասնավորապես, ՀՀ պետական գերատեսչությունների հաղորդակցության համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքն ու հաղորդակցության թիմերի գործառույթների բազմազանությունն ու տարբերությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ այստեղ փորձ է արվել մի շարք փոփոխություններ իրականացնել, բայց դրանք լրջագույն հաջողությամբ չեն պսակվել:

«ՀՀ պետական գերատեսչությունները չունեն հաղորդակցության հաստատված հաղորդակարգեր, կանոնակարգեր և ուղեցույցներ: Սա նույնպես ամենամեծ պրոբլեմներից է, որովհետև այս հաղորդակարգերի բացակայությունը ստիպում է, որպեսզի համակարգերը հիմնականում լինեն անձակենտրոն և ըստ իրավիճակների որոշումներ կայացվեն, որոնք երբեմն ստեղծում են առավելություններ, որովհետև հաղորդակարգերը կարող են նկարագրել իրավիճակները, բայց քանի որ իրավիճակների ընդհանրական ելքեր և պարամետրեր կան, հաղորդակարգերի առկայությունը թույլ կտա շատ արագ արձագանքել նման իրավիճակներին»,- շարունակելով հաղորդակցության ոլորտում խնդիրների արձանագրումը՝ ասել է Արայիկ Հարությունյանը և նշել. «Հաղորդակցության ոլորտում ինստիտուցիոնալ խնդիրները ծագում են նաև տարբեր մարմինների միջև տեղեկատվական թույլ համակարգման, իրավասությունների ու գործառույթների հստակության բացակայության, որոշ դեպքերում պարտականությունների և գործառույթների կրկնությունների և աշխատանքի օպտիմալ բաժանման բացակայության պատճառով: Այստեղ խնդիրները վերլուծելիս նաև նայել ենք, թե ինստիտուցիոնալ առումով ինչ մարմիններ են այս ամեն ինչով զբաղվում, որտեղ ունենք կրկնություններ և փորձել ենք նաև այս խնդիրները վեր հանել: Խնդիրներից է նաև ռազմավարական հաղորդակցության պլանավորումը: Գերատեսչությունների կողմից չի իրականացվում կամ թերի է իրականացվում հաղորդակցության ռազմավարական կամ առնվազն գործողությունների երկարաժամկետ պլանավորում: Նոր մարմինը, որի մասին շուտով կխոսեմ, իր առջև նաև ունենալու է խնդիր՝ գերատեսչությունների հետ միասին մշակել հաղորդակցության ռազմավարություն, որպեսզի բարեփոխումների դեռ սաղմնային փուլից սկսած՝ մենք կարողանանք ժամանակին ներկայացնել խնդիրները, ներառականությունն ապահովել, որպեսզի հետագայում դիմադրությունը, նաև չիմացությունից դիմադրությունը քիչ լինի: Հաղորդակցության ոլորտում առկա է նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն և անարդյունավետ բաշխում, որի մասին մասամբ խոսեցի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հաղորդակցության ռազմավարության ճարտարապետության ձևավորման հարցում ուսումնասիրվել է միջազգային փորձը.

«Մենք այս ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային փորձին, միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել, մասնավորապես՝ նայել ենք Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի փորձը: Ուսումնասիրված բոլոր երկրներում առկա է հաղորդակցության համակարգի կենտրոնացում կամ կենտրոնացման միտում, ինչը պայմանավորված է մի շարք հարցերով, մասնավորապես՝ մեդիա դաշտի խիստ բազմազանեցմամբ և սոցիալական մեդիայի զարգացման հետ կապված մարտահրավերներով, բազմակուսակցական համակարգերի առկայությամբ, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը՝ առանձին քաղաքական գործիչների անձնական օրակարգերով, ինչը կարող է խոչընդոտել կառավարության հաղորդակցման միասնական քաղաքականությունը, հաղորդակցության՝ որպես ազգային անվտանգության նշանակության խնդրի ձևակերպմամբ:

Հիմա ի՞նչ սկզբունքներ ենք դրել հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում և ի՞նչ առաջնահերթություններ ենք ընտրել: Դրանք են՝ արդյունավետ կառավարումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մասնակցությունը, նախաձեռնողականությունը և նորարարությունը: Սկզբունքների մեջ նաև առանձնացրել ենք տվյալահենք քաղաքականության իրականացումը: Ի՞նչ նոր ճարտարապետություն ենք առաջարկում: Առաջարկվում է հաղորդակցության ճարտարապետության հիբրիդային մոդել, որը ենթադրում է գործառույթների մի խմբի կենտրոնացում և մեկ խմբի պատվիրակում ու ցանցային համակարգում: Այս մոդելի մշակման գործընթացում հաշվի են առնվել ՀՀ կառավարության հանրային հաղորդակցության գործող համակարգի համապարփակ վերլուծությունը, ոլորտի քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջնահերթությունները: Համաձայն այս մոդելի, առաջարկվում է Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հանրային հաղորդակցության գրասենյակ, որի նպատակն է աջակցել և սպասարկել կառավարությանն ու պետական գերատեսչություններին համակարգված հաղորդակցության գործառույթի իրականացման հարցում: Գրասենյակի գործառույթն է իրականացնել հանրային հաղորդակցության համակարգում՝ ռազմավարական մակարդակում, մինչդեռ՝ մարտավարական մակարդակում ամենօրյա աշխատանքը շարունակելու են իրականացնել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները»:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս հարցում դոնոր կազմակերպությունների լայն ներգրավվածությամբ աշխատանք է տարվում:

«Նրանք մեզ օգնում են թե՛ հայեցակարգի մշակման, թե՛ նոր ճարտարապետության, թե՛ ինստիտուտների ձևավորման, թե՛ ընթացակարգերի և հաղորդակարգերի մշակման հարցում: Հաղորդակարգերը մի քանի խմբերի ենք բաժանելու, որոնցից մի մասին արդեն անդրադարձա, ստանդարտ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու, արտակարգ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու և արտաքին հաղորդակարգեր են լինելու»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հաջորդիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման թեման:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և նշել, որ կատարված դիտարկումները հիմք կհանդիսանան ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:35 29.04.2025

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...

BACK_TO_TOP