21:53 19.04.2024
Որոշ դեպքերում ռինոպլաստիկայի միջոցով քթին նոր տեսք տալու ցանկությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԼՕՌ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Իլյանա Գոնչարովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է վեց հիմնական իրավիճակ, որոնց դեպքում ռինոպլաստիկան հաստատ չարժե անել։
Առաջին իրավիճակը, ըստ բժշկի, իրականությանը չհամապատասխանող ակնկալիքներն են:
«Ռինոպլաստիկան ֆոտոշոփ չէ, այն չի կարող պատճենել և ձեր դեմքին տեղադրել այնպիսի քիչ, «ինչպիսին ձեր սիրելի դերասանուհունն է»: Յուրաքանչյուր մարդ ունի իր անատոմիան, մաշկի տեսակը և դեմքի առանձնահատկությունները, որոնց վրա հենվում է մասնագետը։ Ուստի հաճախ վիրաբուժական միջամտությունը կարող է միայն բարելավել, բայց ոչ արմատապես փոխել քթի ձևը»,- բացատրել է նա:
Արժե հրաժարվել ընթացակարգից, եթե նույնիսկ պատրաստ չեք վերականգնմանը։
«Մեկ տարի կամ նույնիսկ ավելին կպահանջվի սպասել, մինչև քիթը վերջնականապես ձեռք բերի ցանկալի տեսքը։ Վերականգնողական ժամանակահատվածում քիթը կարող է լայն երևալ այտուցվածության պատճառով, ծայրը կարող է շրջված թվալ պլանավորված հիպերկորեկցիայի պատճառով, իսկ պրոֆիլը կարող է մեծ թվալ, քանի որ մաշկի կծկվելու համար ժամանակ է պահանջվում: Առաջին երկու շաբաթվա ընթացքում դեմքի վրա կարող են լինել կապտուկներ և այտուցներ։ Առաջին ամսվա ընթացքում կարևոր է չկրել ակնոցներ և քնել մեջքի վրա՝ ապահովելու այտուցների ճիշտ բաշխումը և նոր քթի հաջող ձևավորումը: Եթե պատրաստ չեք սպասել արդյունքին և հետևել բժշկի առաջարկություններին, ապա չպետք է վիրահատվեք»,- հավելել է մասնագետը։
Նաև բժշկի և հիվանդի փոխվստահությունը հաջող վիրահատության և վերականգնման կարևոր բաղադրիչ է: Դուք կապի մեջ կմնաք բժշկի հետ ողջ վերականգնողական շրջանի ընթացքում, ուստի պետք է հարմարավետ զգաք նրա հետ շփվելիս և, իհարկե, լիովին վստահ լինեք նրա պրոֆեսիոնալիզմի վրա։ Հակառակ դեպքում, անհանգստությունը բացասաբար կանդրադառնա հյուսվածքների բուժման վրա:
«Չորրորդ դեպքը բժշկական հակացուցումներ են։ Մասնավորապես, վիրահատությունն անընդունելի է հղիության ընթացքում, խորհուրդ չի տրվում կրծքով կերակրելիս և հակացուցված է միջին կամ ծանր անեմիայի, ինչպես նաև հիվանդությունների սուր փուլերում և քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ։ Հակացուցումները պարզելու համար պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- խորհուրդ է տվել Գոնչարովան։
Մասնագետի կարծիքով՝ ռինոպլաստիկայից հրաժարվելու մեկ այլ ցուցում է ներքին անպատրաստությունը և սեփական ցանկությունների հստակ ըմբռնումը։
«Պլաստիկ վիրաբուժության մեջ կարևոր է փոխել արտաքինը, երբ հաստատ հասկանում ես, որ ուզում ես այդ փոփոխությունները, պատրաստ ես դրանց ներքուստ։ Ավելի լավ է սկզբում դիմել պլաստիկ վիրաբույժի մոդելավորման համար. այս դեպքում շատ ավելի հեշտ է հասկանալ՝ արդյոք նոր տեսքը ցանկալի կլինի, թե ոչ»,- ասել է բժիշկը։
Վերջապես, ռինոպլաստիկան չպետք է կատարվի դեպրեսիայի և ձեր մարմնի ամբողջական չընդունման վիճակում (դիսմորֆոֆոբիա):
«Պլաստիկ վիրաբուժությունը հոգեբանության հետ մեկտեղ վերացնում է ներքին բարդույթները, և դա կարող է անել հնարավորինս արագ և արդյունավետ, քանի որ վերացնում է նաև արտաքին արատները։ Բայց այն, ինչ չի կարող անել պլաստիկ վիրաբուժությունը, դա մարդուն բուժելն է ինքնաընդունման իսպառ բացակայությունից՝ սկսած աչքերի, շուրթերի ու քթի ձևից մինչև մարմին, ինչպես նաև դեպրեսիայի վիճակից։ Այնպես որ, եթե հոգեբանական բարդույթները շատ խորն են, ապա պետք է դրանք լուծել հոգեբանի հետ»,- եզրափակել է Գոնչարովան:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում17:43 02.04.2025
Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթինԱպրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը: ...
17:36 02.04.2025
Արման Խոջոյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը […] ...
17:30 02.04.2025
Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարանԱպրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էԱյսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...
17:17 02.04.2025
ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև ՀայաստանինԵվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […] ...
17:12 02.04.2025
Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...