22:19 14.04.2024
Նաթիա Օքրոպիրիձեն մեծացել է Գորիի շրջանի Դիսևի գյուղում։ 2008 թվականի Ռուսաստանի հետ պատերազմից հետո նրա գյուղը հայտնվեց փշալարերի հետևում՝ Ռուսաստանից վերահսկվող տարածքում։ Այդ պատճառով 25-ամյա Նաթիան ընտանիքի անդամների հետ բնակություն հաստատեց Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում, պատմում է «Ալիք Մեդիա»-ն:
Շահումյանը մեծ գյուղ է։ Տարիներ շարունակ այն բնակեցված է եղել էթնիկ հայերով։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով, այստեղ ապրում է 3 107 մարդ, որոնց 88 տոկոսն էթնիկ հայեր են, իսկ 12 տոկոսը՝ 2008 թվականի պատերազմից հետո Գորիի շրջանի գյուղերից տեղահանվածները:
Տեղահանվածները գյուղի վերջնամասում՝ առանձին թաղամասում են ապրում: Ասում են, որ բազմաթիվ կենցաղային խնդիրներ ունեն, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում։
«Դրանք և՛ բնակարանային խնդիրներ են․ բնակարանները վթարային են, և՛ ջրի (ոռոգման ջրի-հեղ.)։ Գորիի շրջանում, ինչպես գիտեք, հողագործությամբ էինք զբաղվում. այստեղ, չնայած նրան, որ անընդհատ (պտղատու ծառեր-հեղ.) տնկում են՝ չորանում է։ Մինչ օրս էլ ծառեր են տնկում, դրանք չորանում են։ Չեն պատկերացնում կյանքն առանց դրա: Այլ զբաղմունք չեն ունեցել և պարզապես չգիտեն, թե ուրիշ ինչով զբաղվեն»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Նաթիա Օքրոպիրիձեն։
Տեղահանվածների թաղմասում տեսախցիկների առաջ չեն խոսում: Շատերը հրաժարվում են հարցազրույցից։ Տեղացիների խոսքով, 15 տարվա ընթացքում իրենց համար առանձնապես ոչինչ չի փոխվել՝ կենցաղային պայմանները դեռ անտանելի են, բնակավայրում ոչ խանութ կա, ոչ էլ դեղատուն։
2008 թվականին Գորիի շրջանից Շահումյանում 210 ընտանիք է վերաբնակեցվել։ Օքրոպիրիձեն ասում է, որ Շահումյանը մինչ օրս իրենց համար տուն չի դարձել: Ընտանիքների մի մասը տեղափոխվել է այլ վայրեր, իսկ մնացած 75 ընտանիքները դեռ հայրենի գյուղ վերադառնալու հույս ունեն.
«Ոչ մի կերպ չկարողացանք հարմարվել այս միջավայրին։ Սկզբում, երբ հաստատվեցինք, կային գաղափարներ, նպատակներ, բազմաթիվ ծրագրեր, բայց ոչինչ հեռանկար չուներ․ սկսած գործերից ոչ մեկը շարունակություն ու ապագա չուներ։ Շատ շուտով, գրեթե մեկուկես տարի անց, տեսանելի միգրացիա սկսվեց, ներքին միգրացիա։ Ավելի շատ վերադառնում են Գորիի շրջան, կամ վարձով են ապրում Թբիլիսիում։ Այս մարդիկ ցրվել են տարբեր ուղղություններով, քանի որ աշխատանք չկա»։
Նաթիա Օքրոպիրիձեն 2019 թվականից ղեկավարում է «Շահումյանի համայնքային կրթական կենտրոնը»։ Ինչը, ըստ նրա՝ գյուղի դպրոցի հետ միասին վրացախոս ու հայախոս բնակչությանը կապող միակ օղակն է։ «Շահումյանի համայնքային կրթական կենտրոնը» հիմնադրվել է 2010 թվականին DVV International-ի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Կենտրոնի հիմնական նպատակը Մառնեուլիի մունիցիպալիտետում ապրող տեղացիների, էթնիկ փոքրամասնությունների, տեղահանված և էկոմիգրանտ բնակչության զարգացումն ու հզորացումն է՝ նպաստելու նրանց ինտեգրմանը, զարգացնելու աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները:
Սա մի վայր է, որտեղ ապրող երեխաները միասին՝ ինչպես էթնիկ հայեր, այնպես էլ վրացիներ, սովորում են տարբեր արհեստներ, նկարչություն, օտար լեզուներ։
Էդիկ Կամալյանը մեծացել է Շահումյանում: Այսօր նա Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի քաղաքական գիտությունների բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող է։ Ասում է, որ «Շահումյանի համայնքային կրթական կենտրոնը», որտեղ վրացերեն է սովորել, իրեն շատ է օգնել։
Էդիկը հիշում է այն ժամանակները, երբ գյուղում տեղահանվածներ վերաբնակեցրեցին: Ասում է՝ ինտեգրումը դանդաղ ու դժվար էր.
«2008 թվականին ընդունվել եմ Շահումյանի 2-րդ դպրոցի ռուսական սեկտոր (բաժին)։ 2008 թվականի պատերազմից հետո, երբ գյուղում տեղահանվածներ վերաբնակեցվեցին, իմ դպրոցում վրացական սեկտոր բացվեց։ Մենք (էթնիկ հայերն ու վրացիները-հեղ.) դպրոցում միասին էինք սովորում, բայց միջոցառումները հիմնականում առանձին ենք անցկացրել։ Օրինակ՝ առանձին ենք նշել մարտի 8-ը, Ամանորը, Վերջին զանգը: Որոշ ժամանակ անց մենք միավորվեցինք, հիմա ավելի ջերմ ու ընկերական միջավայրում ենք»։
Շահումյանում 3 դպրոց է գործում է, երկուսը հայալեզու են, գտնվում են գյուղի կենտրոնական հատվածներում։ Երրորդը՝ Շահումյանի թիվ 2 դպրոցը, ռուսալեզու է։ Այն գյուղի վերջնամասում է։ Տեղահանվածների վերաբնակեցումից հետո՝ հենց այս դպրոցում է վրացական սեկտոր բացվել, որպեսզի վրացիներն իրենց մայրենի լեզվով կրթություն ստանան։ Էլենե Գուգութիշվիլին, որ վրացական սեկտորի հիմնադրումից ի վեր դպրոցում վրացերեն լեզու և գրականություն է դասավանդում, Շահումյանում ևս 2008 թվականի պատերազմից հետո է հաստատվել։ Վրացերենի ուսուցչուհին ասում է, որ սկզբում ազգությամբ հայ և վրացի աշակերտների շփումը սահմանափակ էր։
«Մոտ 5 տարի անց հետզհետե սկսվեց Շահումյանի հայ և վրացի բնակչության ինտեգրումը»,- ասում է Գուգութիշվիլին։
Շահումյանի թիվ 2 դպրոցում սովորում է 116 աշակերտ, նրանցից 61-ը սովորում է ռուսական, 55-ը՝ վրացական սեկտորում։ Սկզբում վրացական սեկտորում սովորում էին միայն էթնիկ վրացիներ, սակայն հետագայում այս բաժնի նկատմամբ մեծացավ նաև հայալեզու բնակչության հետաքրքրությունը: Գուգութիշվիլին հիշում է, որ «12 տարի առաջ, պատերազմից երեք տարի անց, առաջին անգամ վրացական սեկտոր վրացերեն կրթություն ստանալու համար հայ երեխաներ եկան։ Նրանք արդեն ավարտել են դպրոցը։ Նրանցից երկու ուսանող ունեմ, ովքեր ընդունվել են Թբիլիսիի բուհեր»:
2009 թվականից տեղահանվածների թաղամասում վրացալեզու մանկապարտեզ է գործում։ Ըստ մանկապարտեզի տնօրեն Մադոնա Միքաձեի՝ այս տարի մանկապարտեզ է հաճախում 30 երեխա, նրանց կեսից ավելին ազգությամբ հայ է։ Տնօրենի խոսքով, հայ ծնողներն իրենց երեխաներին վրացական մանկապարտեզ սկսել են բերել 4 տարի առաջ։
Հարցազրույցի մասնակիցների կարծիքով, էթնիկ վրացիների և հայերի ինտեգրումը Շահումյանում դանդաղ տեմպերով բարելավվում է։ Նաթիա Օքրոպիրիձեն կարծում է, որ եթե չլինեին տարբեր հետաքրքրությունները, ինտեգրումը կարող էր ավելի հաջող լինել։
«Շահումյանում ավելի զարգացած է առևտուրը, դեպի Ռուսաստան են գնում։ Մեր ժողովրդի (տեղահանվածների-հեղ.) վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ արմատապես տարբեր է։ Հետևաբար՝ մեր շահերը չեն հատվում, այդ պատճառով՝ չի ստացվում միասին ինչ-որ բան անել։ Հայ բնակչությունը հետաքրքրված չէ պտղաբուծությամբ: Գորիի բնակչության համար՝ առաջնահերթություն է գյուղատնտեսությունը»,- ասում է Օքրոպիրիձեն:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...