ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը դեռ գոհացուցիչ չէ. փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը դեռ գոհացուցիչ չէ. փոխնախարար

14:45 28.03.2018

Հայաստանի ռազմական արտադրանքի արտահանումների ծավալը դեռ գոհացուցիչ չէ։ Այստեղ դեռ առաջին քայլերն են կատարվում։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։

«Ռազմական տեխնիկայի շուկան շատ բարդ շուկա է, ու արագ նման շուկաներ մտնելը պրակտիկորեն անհնար է։ Պետք է փորձով համոզես, հաստատես, որ քա արտադրած տեխնիկան կբավարարի գնորդի պահանջները», – նշեց փոխնախարարը։

Հայկական ռազմական արտադրանքի մշակումներին ու հեռանկարներին անդրադառնալով՝ Փախչանյանը նշեց, որ ուսումնասիրել են ոլորտը և գիտեն, թե հայկական ռազմական արդյունաբերությունը որ ուղղություններում կարող է զարգանալ, որում՝ ոչ։

«Ուղղությունները, որոնք մենք համարում ենք մեզ համար կարևոր, և արդեն տեսնում ենք, որ հաջողությունների ենք հասնում, էլեկտրոնիկայի հետ կապված ուղղություններն են, կապը, ռադիոլոկացիան, հետախուզության հետ կապված խնդիրներ, ռոբոտացված համակարգեր, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, օպտիկա-էլեկտրոնիկա, լազերային տեխնիկա և այլն»,– նշեց Փախչանյանը։

Փախչանյանը նաև տեղեկացրեց, թե հայկական բանակի սպառազինությունների գնումների քանի տոկոսն է կազմելու տեղական արտադրանքը։ Նրա խոսքով՝ զինված ուժերի սպառազինության մեջ հայկական արտադրանքի հարաբերակցության աճը կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի դրանք վերջնական կիրառման մակարդակի հասցնել։

Ասուլիսի ընթացքում Փախչանյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմից հետո դիրքերի կահավորմանն ու տեխնոլոգիական համալրմանը։ Հայկական արտադրության զինտեխնիկայի ու պաշտպանական միջոցների ամենաթարմ օրինակները ներկայացվելու են նաև վաղը՝ մարտի 29-ին, Երևանում մեկնարկող ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP