18:16 14.04.2024
Գերմանական Բոննի համալսարանի գիտնականները բացատրել են հնագույն ոսկորների ծագումը, որոնք հայտնաբերվել են 19-րդ դարից սկսած Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի տարբեր շրջաններում: PeerJ ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ դրանք պատկանում են մեզոզոյան դարաշրջանի հսկա ծովային մողեսներին։
1850 թ.-ին բրիտանացի բնագետ Սամուել Ստաչբերին գիտական ամսագրում զեկուցեց առեղծվածային գտածոյի մասին՝ մեծ ոսկորի գլանաձև բեկոր, որը հայտնաբերվել է Բրիստոլի մոտ գտնվող Իսթ Քլիֆ բրածո տեղանքում։ Այդ ժամանակից ի վեր նմանատիպ բեկորներ են հայտնաբերվել ողջ Եվրոպայում: Սթաչբերին ի սկզբանե ենթադրում էր, որ դրանք պատկանում են անհետացած լաբիրինթոդոնտ երկկենցաղներին, սակայն այս եզրակացությունը կասկածի տակ դրվեց ուրիշների կողմից, ովքեր դրանք վերագրեցին սաուրոպոդներին, ստեգոզավրերին կամ դինոզավրերի անհայտ խմբին:
Նոր աշխատանքում գիտնականները վերլուծել են այս նմուշների ոսկրային հյուսվածքի միկրոկառուցվածքը և պարզել, որ դրանք ցուցադրում են հատկությունների շատ հատուկ համադրություն, ինչը թույլ է տալիս նրանց դասակարգել որպես կենդանիների մեկ խումբ: Ոսկրային պատը պարունակում է հանքայնացված կոլագենի երկար շղթաներ, սպիտակուցային մանրաթելեր, որոնք միահյուսվում են ցամաքային կենդանիների ոսկորներում նախկինում չնկատված բնորոշ ձևով:
Միաժամանակ գիտնականները որոշակի նմանություններ են նկատել խոշոր իխտիոզավրերի բրածոների հետ։ Հավանական է, որ բրածոն ներկայացնում է ծովային արարածի ստորին ծնոտի մի հատված։ Նմուշները համեմատելով այս խմբի կենդանիների այլ տեսակների ծնոտների հետ՝ եկել են եզրակացության, որ երկարությունը 25-30 մետր է։
Առաջին իխտիոզավրերը ապրել են վաղ տրիասիկ դարաշրջանում՝ մոտ 250 միլիոն տարի առաջ: Իխտիոզավրերի գրեթե բոլոր տեսակները վերացել են Տրիասյան շրջանի վերջին` ավելի քան 200 միլիոն տարի առաջ:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...