08:12 16.04.2024
Խաղաղ օվկիանոսի ծայրահեղ խորքերում՝ Չիլիի ափերի մոտ, կենդանի արարածների նոր տեսակներ են հայտնաբերվել։ Շմիդտի օվկիանոսագրական ինստիտուտի Falkor հետազոտական նավի գիտնականները ռոբոտային սուզանավ են ուղարկել ավելի քան 1524 մետր խորության վրա՝ ուսումնասիրելու ծովի հատակի բիոտոպները:
Արդյունքում նրանք կարողացել են բացահայտել հարյուրից ավելի զարմանալի տեսակներ, որոնք, ըստ գիտնականների, նորություն են գիտության համար։ Նրանք նկարահանել են անհայտ արարածներին։
Այսպիսով, գիտնականները հայտնաբերել են կենդանի համաստեղությունների նման արարածներ, բոսորագույն խեցգետնակերպեր՝ շատ երկար ոտքերով ու փշերով, ինչպես նաև ծովի բազմաթիվ բնակիչներ, որոնք ունակ են կենսալուսավորության:
Հայտնաբերվել է խորջրյա ձկան նոր տեսակ, որը հայտնի է իր մռայլ արտահայտությամբ և փայլուն խայծով։ Նոր տեսակը կարող է քայլել նաև ծովի հատակով փոփոխված լողակների շնորհիվ։
Սա ձկան այս տեսակի առաջին գիտական դիտարկումն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելքում:
Արշավախմբի անդամներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ծովի խորության հետագա ուսումնասիրություն։
Չիլիի համալսարաններից մեկի ծովային կենսաբան և արշավախմբի գլխավոր գիտնական Խավիեր Սելանեսի խոսքերով, նման հետազոտությունները հաստատում են, որ նույնիսկ համաշխարհային օվկիանոսների ամենահեռավոր և քիչ ուսումնասիրված անկյուններում առատ կյանք կա, որն անհայտ է:
Նոր տեսակների մասին տեղեկատվությունը, ինչպես նշել է Սելանեսը, ոչ միայն ընդլայնում է օվկիանոսի կենսաբազմազանության մասին գիտելիքների սահմանները, այլև հարցեր է առաջացնում այս քիչ ուսումնասիրված և փխրուն էկոհամակարգերի պահպանման վերաբերյալ: Նրանց կարող է սպառնալ մարդկային գործունեությունը, ներառյալ առևտրային ձկնորսությունը և հանքարդյունաբերությունը:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...