20:37 06.04.2024
Առաջիկա հինգ ամիսների ընթացքում Երկրի բնակիչները կկարողանան մի քանի օր դիտել տիեզերական հազվագյուտ մի երևույթ՝ բռնկումը երկնքում, որը պայծառությամբ չի զիջում Հյուսիսային աստղին։ Լույսը կգա հզոր աստղային պայթյունի հետևանքով, որը տեղի կունենա Հյուսիսային պսակի համաստեղությունում՝ մեր մոլորակից 3 հազար լուսային տարի հեռավորության վրա, հայտնում է Phys.org պորտալը՝ վկայակոչելով AFP լրատվական գործակալության տվյալները։
Պայթյունը տեղի կունենա երկուական աստղային համակարգում, որը բաղկացած է մարող կարմիր հսկայից և սպիտակ թզուկից: Երկու աստղերն էլ չափազանց սառը և մռայլ են սովորական պայմաններում Երկրից երևալու համար:
Սակայն աստղերն այնքան մոտ են միմյանց, որ նրանց միջև նյութափոխանակությունը չի դադարում։ Մոտ 80 տարին մեկ սպիտակ թզուկը բավականաչափ աստղային նյութ է կուտակում իր հարևանից՝ շղթայական ռեակցիա առաջացնելու համար, ինչը հանգեցնում է ջերմամիջուկային պայթյունի, որը հասնում է 200 միլիոն °C ջերմաստիճանի: Այս երևույթը հայտնի է որպես «կրկնվող նորություն»։
Վերջին անգամ Հյուսիսային պսակի աստղերը պայթել են 1946 թվականին, ասում են աստղագետները: Գիտնականները չեն կարող կանխատեսել բռնկման ճշգրիտ ժամկետները, սակայն նրանք վստահ են, որ այն տեղի կունենա մեկ օր՝ այս ամսվա և 2024 թվականի սեպտեմբերի սկզբի միջև ընկած ժամանակահատվածում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...