Շանթ Հարությունյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Շանթ Հարությունյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին

16:49 08.09.2018

Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր կազմակերպված բացառիկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սխալ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշումը, թե իր երկու ընկերները համաձայնել են բաց ռեժիմով կրել պատիժը, ինքն էլ պիտի կրի:

«Դա սազական չէ Նիկոլի նման մարդուն, առավել ևս պետության ղեկավարին»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Շանթ Հարությունյանը հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին չկանգնեցին նրա ընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Դա, ըստ կալանավորի, ցավ էր Փաշինյանի համար, ինչը արտահայտվեց նաև նրանով, որ վերջինս հեղափոխական հարթակներում խոսքի իրավունք չտվեց նրանց:

Սա մատնանշելով` Շանթ Հարությունյանը դիմեց վարչապետին չմեղադրել ընկերներին:

«Մատը մատի հետ մի՛ համեմատեք, և ցանկալի է՝  բարոյական ճնշման ենթարկելու համար հղում անեք ոչ թե ժամանակակից գործիչներին, այլև պատմական դեմքերին»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով` վարչապետը ճիշտ չի անում, որ հակադրությունների նուրբ տակտիկա է գործադրում, քանի որ ժամանակին այդպիսի տակտիկա նրա նկատմամբ կիրառել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ Շանթ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանը գնացել-նստել է մի պաշտոնի, որը ստեղծել է Սերժ Սարգսյանն իր համար:

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, սխալվում է` հրաժարվելով միջամտել պետական կառավարման տարբեր մարմինների գործերին:

«Վարչապետը պետք է բոլոր հարցերին միջամտի»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ հերթական անգամ պահանջելով իր համար համաներում անել, ինչի իրավունքը, ըստ նրա, վարչապետն ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

20:45 25.11.2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել  է Միրզոյանը։ ...

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

20:36 25.11.2024

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ,  կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի […] ...

Քեյնի հերթական հեթ-տրիկը

20:25 25.11.2024

Քեյնի հերթական հեթ-տրիկը

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

20:18 25.11.2024

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

20:09 25.11.2024

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

Կանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ  ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...

SHANTNEWS

20:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP