Ռուսաստանը կարծես զգացել է ՀՀ իշխանությունների թույլ կողմը. Արմեն Բադալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ռուսաստանը կարծես զգացել է ՀՀ իշխանությունների թույլ կողմը. Արմեն Բադալյան

16:02 08.09.2018

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ու դա թաքցնել հնարավոր չէ, որովհետև դառնում են ակնառու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա մասնավորեցրեց` 100 օրվա ընթացքում տեսնում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը երկու անգամ հայտարարություն է անում, որը ոչ այնքան ցանկալի է ՀՀ իշխանությունների համար:

«Կարելի է ասել, եթե նայենք զուտ էթիկայի տեսակետից … Քաղաքական տեսակետից ոչ մի տարօրինակ բան չկա, երբ 10 տարվա ընդմիջումից հետո հանկարծ ՌԴ նախագահը շնորհավորում է երկրորդ նախագահի ծննդյան օրը, այն դեպքում, երբ երրորդ նախագահի ծննդյան օրը չշնորհավորեց: Սա ևս կարող ենք դիտարկել որպես անհամաձայնություն ներկա իշխանությունների կողմից իրականացվող այդ գործընթացին, դրան եթե գումարենք այն, որ Ռուսաստանը ինքն իր տարածքում վերացրել է հետախուզումը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, ապա դա ցույց է տալիս, որ խնդիրներ կան:

Ի դեպ, Ռուսաստանում նշել են նաև, որ Հայաստանը պետք է համոզի, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում ինքը իր կուրսը չի փոխում, այսինքն` ցույց են տալիս, որ կա անվստահության որոշակի մակարդակ: Նաև երկրորդ տեսակետը կա, որ հանդիպումից առաջ դու բարձրացնում ես խաղադրույքները, որպեսզի հետո ավելի շատ ստանաս: Դա տարածված ձև է, խստացնում ես մթնոլորտը, որպեսզի դիմացինից ի օգուտ քեզ շատ արդյունքներ կարողանաս ստանալ»,- ասաց նա:

Բադալյանն ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունն այս 100 օրվա մեջ արդեն երրորդ անգամ է պատրաստվում գնալ-հանդիպել ՌԴ նախագահի հետ, իսկ Ռուսաստանը կարծես թե զգացել է Հայաստանի իշխանությունների թույլ կողմը, այն է` Հայաստանի իշխանությունները չեն զարգացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Քաղտեխնոլոգը նշեց, որ 2017-ի նոյեմբերին ԵՄ հետ կնքված պայմանագրի իրականացման համար ինչ-որ երկրորդական մակարդակի է իջել դրա իրականացումը, իսկ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական օրակարգ չկա, չկան նաև Հայաստան-Իրան հնարավոր զարգացումներ, Հայաստան-Չինաստան քաղաքական օրակարգ չկա, այսինքն` այլ երկրների հետ Հայաստանի իշխանությունները քաղաքական ակտիվ գործընթաց չեն իրականացնում, և իրենց առաջ նպատակ են դրել անընդհատ լավացնել հայ-ռուսական հարաբերությունները:

«Բնականաբար, Ռուսաստանը զգում է, որ Հայաստանն անընդհատ ուզում է լավացնել հարաբերությունները, դրա համար խնդիրներ է ստեղծում այդ հարաբերություններում, որպեսզի ավելի շատ ստանա Հայաստանի իշխանություններից, և քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն վերականգնել բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, այս խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում լինելու են, ծագելու են: Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը չունի այն քաղաքական կշիռը, որպեսզի կարողանա ՀԱՊԿ-ում իրավիճակը բարելավել, որովհետև այնտեղ կան նաև Նազարբաևը, Լուկաշենկոն, որոնք իրենց քաղաքական կշռով հաստատ ավելի բարձր են, քան Հայաստանի վարչապետը»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հարցին` Ռուսաստանը Հայաստանից նվազագույնը և առավելագույնը ինչ է ակնկալում ստանալ, քաղտեխնոլոգը նշեց, որ Ռուսաստանն իր փորձագետների միջոցով, որոնք Կրեմլի տեսակետն են արտահայտում, ակնարկել է, որ այստեղ որոշակի պաշտոնյաներ կան, որոնք ձեռնտու չեն Ռուսաստանին և գուցե Ռուսաստանը փորձի այդ պաշտոնյաներին փոխել, դադարեցնել «Մարտի 1-ի» հետաքննությունը նախկին իշխանություններին ձերբակալելու գնով:

«Շարքայինները գուցե ձերբակալվեն, բարձրաստիճանները` չէ: Ռուսաստանը միանշանակ ցանկանում է, որ Հայաստանը վերադառնա քաղաքական այն մակարդակին, ինչ կար մինչև մայիսյան իշխանափոխությունը, այսինքն` Ռուսաստանից ինչ ասեն, Հայաստանը միանգամից կրկնի: Չնայած մեծ մասամբ Հայաստանն այս պահի դրությամբ դեռ այդպես էլ շարունակում է, բայց որոշակի վայրիվերումներով, հիմա Ռուսաստանն ուզում է, որ վայրիվերումներ չլինեն: ԵՄ-ում էլ շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայաստանի այս իշխանափոխությունը, ու Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանը սառը ջուր լցներ ԵՄ-ի վրա, ինչը, իհարկե, արդեն արվեց Բրյուսելում, բայց նա կցանկանար, որ Հայաստանը միանշանակ և աներկբայորեն Ռուսաստանի կողքին լիներ, շարունակեր այդ վասալային քաղաքականությունը»,- ասաց Բադալյանը:

Հետաքրքրվեցինք` իսկ Ռուսաստանն ի՞նչ է պատրաստ զիջել այդ հարաբերությունների վերականգնման համար, ինչին նա պատասխանեց, որ Ռուսաստանը ոչինչ չի պատրաստվում զիջել, նա փորձելու է ստանալ առավելագույնը` ոչինչ չզիջելով, որովհետև Հայաստանն այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ Ռուսաստանը տեսնում է` այստեղ զիջելու խնդիր չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP