Երևանում կներկայացվի հայկական ռազմարդյունաբերության ամենաթարմ արտադրանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Երևանում կներկայացվի հայկական ռազմարդյունաբերության ամենաթարմ արտադրանքը

11:25 28.03.2018

2016 թվականից հետո առաջնագծում ինժեներական կահավորման, ինչպես նաև հայկական արտադրության տեխնիկայով համալրման գործում զգալի առաջընթաց կա։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։

Հայկական արտադրության զինտեխնիկայի ու պաշտպանական միջոցների ամենաթարմ օրինակները ներկայացվելու են նաև վաղը՝ մարտի 29-ին, Երևանում մեկնարկող ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում։

«Լինելու է նաև փակ ցուցադրություն (միայն գաղտնիության թույլտվություն ունեցող անձանց համար է այդ ցուցադրությունը), ներկայացված են լինելու մեր ամենավերջին մշակումները։ Մի շարք բաներ, որ մինչ այդ չէինք ցուցադրում, ցուցադրված կլինի բաց մասում», – նշեց Փախչանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ցուցահանդեսին մասնակցել է 30-ից ավելի ռազմարդյունաբերական ընկերություն աշխարհի 14 երկրներից, ու ևս 30-ից ավելի ընկերություն Հայաստանից։ Ցուցահանդեսին մասնակցելու են ավելի մեծ թվով ընկերությունների պատվիրակություններ, որոնք մասնակցելու են գործարար համաժողովներին, առանց սեփական տաղավարի։

Փախչանյանը նաև տեղեկացրեց, թե հայկական բանակի սպառազինությունների գնումների քանի տոկոսն է կազմելու տեղական արտադրանքը։ Նրա խոսքով՝ զինված ուժերի սպառազինության մեջ հայկական արտադրանքի հարաբերակցության աճը կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի դրանք վերջնական կիրառման մակարդակի հասցնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP