Նիդերլանդներում կարող է ստեղծվել այնտեղ թաղված խորհրդային զինվորների թանգարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Նիդերլանդներում կարող է ստեղծվել այնտեղ թաղված խորհրդային զինվորների թանգարան

23:07 05.04.2024

Նիդեռլանդներում թաղված խորհրդային զինվորների թանգարանը կարող է բացվել 2025 թվականի հունվարին, այն կտեղակայվի Նիդեռլանդների Լեսդեն քաղաքում՝ խորհրդային փառքի դաշտի հուշահամալիրի մոտ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Խորհրդային փառքի դաշտ» հիմնադրամի տնօրեն Ռեմկո Ռեյդինգը։

«Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը բացվել է 1948 թվականի նոյեմբերի 18-ին։ Չնայած պաշտոնապես այն գտնվում է Լեզդեն քաղաքի տարածքում, ընդհանուր առմամբ ընդունված է, որ խորհրդային զինվորների գերեզմանատունը պատկանում է Ամերսֆորտ քաղաքին։ Այստեղ են թաղված 865 խորհրդային զինվորներ, ովքեր մահացել են Նիդերլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ռեմկո Ռեյդինգի խոսքով` հիմնադրամին դեռ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի նախագիծն ավարտին հասցնի այն տեսքով, ինչով նախատեսված էր։ Բուն նախագծի արժեքը 2,3 մլն եվրո է։

«Մենք հիմա մշակել ենք հայեցակարգն ու դիզայնը, շենքը 10 տարով վարձակալել ենք, վերանորոգել ենք թե՛ ներսից, թե՛ դրսից, ծրագիր ենք ստեղծել, որ շենքը ընդլայնվի, որ առաջիկա ամիսներին երկրորդ շենքը կառուցվի։ Արդեն սկսել ենք նաև տեսահոլովակի նկարահանումը, որը կցուցադրվի թանգարանում։ Շատ բան է արվել, բայց դեռ անելիքներ կան։ Մենք դեռ չենք որոշել, թե կոնկրետ երբ ենք բացելու թանգարանը, բայց սպասում ենք։ Դա կլինի 2025 թվականի հունվարին: Դա կարող է լինել նաև մի փոքր շուտ կամ մի փոքր ուշ»,- ասել է հիմնադրամի տնօրենը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

BACK_TO_TOP