22:48 04.04.2024
Կրկին լարված է իրավիճակը Երուսաղեմի Հայկական թաղամասում: Երեկ այնտեղ նորից բախում է տեղի ունեցել հայերի ու անօրինական շինարարական աշխատանքների փորձ ձեռնարկած հրեաների միջև: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ արդեն ոստիկաններն են հովանավորում անօրինական աշխատանքները:
Թեմային «Հուրիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Մինչ այդ նախապատմությունը հիշեցնեմ: 2021 թվականի հուլիսին Հայոց պատրիարքության անունից ստորագրվել է մի պայմանագիր, որի համաձայն՝ իսրայելական մի կառուցապատող ընկերություն 98 տարի ժամկետով վարձակալությամբ ստանձնում է Հայոց պատրիարքությանը պատկանող թաղամասի պատկանող գրեթե 1/4-ը, ուր մտադիր էր շքեղ հյուրանոց կառուցել: Ավելի ուշ պատրիարքությունը նկատեց, որ այս գորշ գործարքը սպառնում է Երուսաղեմում հայերի ներկայությանը և համոզվել է, որ այս գործարքը կնքելիս ակնհայտ խախտումներ են տեղի ունեցել: Դա հաշվի առնելով՝ պատրիարքը նախ պատժել է նախաձեռնողներին և դիմել է դատարան՝ խնդրելով չեղարկել այդ գործարքը:
Կառուցապատող ընկերությունը դատական վճռին սպասելու փոխարեն շտապել է անօրինական շինարարական աշխատանքներ նախաձեռնել, ինչին խոչընդոտել են տեղի հայերը, ովքեր ստեղծել էին հայկական թաղամասը փրկելու համար շարժում: Այդ շարժման ակտիվիստ երիտասարդները պահակակետեր էին հիմնել և շուրջօրյա հսկողություն էին սահմանում, որպեսզի անօրինական շինարարական աշխատանքները չվերսկսվեն»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ոստիկանների գործողությունները օրինական հիմքեր ունեի՞ն: Որտե՞ղ է խնդրի լուծումը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:19 09.04.2025
«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […] ...
15:13 09.04.2025
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունըՀայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...
14:49 09.04.2025
Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […] ...
14:38 09.04.2025
Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: […] ...
14:31 09.04.2025
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կանխել սահմանային էսկալացիանՄոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում։ «Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար […] ...