18:57 08.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին հանրությանը ոչ այնքան ծանոթ ուժերի մասնակցությունը որոշակի նպատակ ունի. նրանք ցանկանում են նոր կազմավորված քաղաքական դաշտում ներկայանալ հասարակությանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին: Նրա գնահատմամբ` ներկայում Հայաստանի քաղաքական դաշտը, այնուամենայնիվ, այնպիսին է, որ շատերին հնարավորություն է ընձեռում:
«Երկար տարիներ հետո, ձևավորված կամ այլասերված քաղաքական դաշտում, զրոյից ինչ-որ բան է ձևավորվում, փաստացի զրոյից և սա շանս է` ներկայանալ հասարակությանը, իրենց ձայնը բարձրացնել, ցույց տալ իրենց: Հենց այս շանսն էլ փորձում են օգտագործել, բայց այս պահի դրությամբ զուտ ավագանու ընտրություններում նրանց շանսերը գրեթե զրոյական են: Սա ընդամենը այդ ստարտն է, և իրենք, օգտվելով հարմար առիթից, որովհետև ընտրական պրոցեսն ինքնին քաղաքական դաշտում ամենահարմար պրոցեսն է, փորձում են տեղավորվել ձևավորվելիք, ապագա քաղաքական դաշտում»,- ասաց նա:
Հարցին` ՀՀԿ-ի` այս ընտրություններին չմասնակցելը ինչո՞վ է պայմանավորված, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ն «ռեստարտ լինելու» խնդիր ունի, ինչի մասին իրենք ասում են և կարծում է` նաև անում են այս ընթացքում: Բացի այդ, ըստ քաղտեխնոլոգի, ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին չի մասնակցում, որպեսզի ԱԺ ընտրություններից առաջ չֆիքսեն իրենց ձայները, չֆիքսեն ցածր տոկոս:
Քաղտեխնոլոգի գնահատմամբ` այս ընտրությունները համապետական ընտրություններից առաջ տեղի ունեցող գլխավոր փորձն են: Նրա կարծիքով` այս ընտրությունների արդյունքներով գուցե ինչ-ինչ եզրահանգումներ արվեն, բայց ասել, որ համապետական ընտրություններում լինելու է նույն պատկերը, ինչ այստեղ, սխալ է, որովհետև նախ` ժամանակ կանցնի, երկրորդ` վերադասավորումներ կլինեն:
«Ինչ-որ ուժեր իրենց համար եզրակացություններ կանեն, ինչ-որ ուժեր գուցե էյֆորիայի մեջ կընկնեն: Ասել, որ պատկերը, քարտեզը նույնն է լինելու, սխալ է, բայց որ սա փորձ է, համապետական ընտրություններից առաջ բոլորի համար գլխավոր փորձը, դա էլ է փաստ»,- նշեց Քոչարյանը:
Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կբաշխվեն ՀՀԿ-ի ընտրազանգվածի ձայներն ընտրապայքարին մասնակցող ուժերի միջև, քաղտեխնոլոգը նշեց, որ հիմա այդ մասին խոսելը շատ դժվար է:
«Եթե մենք մի պահ վերցնենք, որ ՀՀԿ-ի ռեսուրսի մի մասը եղել է ադմինիստրատիվ, մի մասը փողով, մի մասը հենց ՀՀԿ-ի կողմնակիցները, ասել, թե ինչ կլինեն այդ ձայները, այն էլ ապրիլյան դեպքերից հետո, երբ մի մասը լրիվ այլ կերպ է սկսում մտածել, մի հատվածը կարող է և ընդհանրապես չմասնակցել, ես նման բան ասել չեմ կարող, որովհետև սոցհարցումներ չունեմ հստակ, իսկ խոսել մի բանի մասին, որից պատկերացումը չունես, նկարագիրը չունես, անիմաստ եմ համարում: Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ պատկերը կփոխվի, բայց ոնց կփոխվի, ուր կգնան կոնկրետ ձայները, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Քոչարյանը նաև հույս հայտնեց, որ ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...