12:41 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Մոսկվա, որտեղ նրան ընդունելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է և սպասվում է, որ լուրջ քննարումներ են լինելու դրա ընթացքում, ինչի մասին հայտարարել են երկու կողմերը։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի առաջ բարձրացնելու է ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման հարցը։ «Մարտի 1-ի» գործով այդ հետապնդման տակ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի կայազորի այն ժամանակվա ղեկավար (այժմ ՀԱՊԿ քարտուղար) Յուրի Խաչատուրովը։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։
«Ռոբերտ Քոչարյանը մեկն է այն սակավաթիվ մարդկանցից, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում։ Այս մարդկանց թվում են նաև Սիլվիո Բեռլուսկոնին (Իտալիայի նախկին վարչապետը) և Գերհարդ Շրյոդերը (Գերմանիայի նախկին կանցլեր)», –ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է նրանց աղբյուրը։
«Կոմերսանտը» հիշեցնում է, որ Քոչարյանի նկատմամբ հատուկ վերաբերմունքը Պուտինը ցուցադրել է՝ օրերս անձամբ շնորհավորելով նրան 64-ամյակի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին, ապա Մոսկվայում համարում են, որ ՀԱՊԿ քարտուղարին նման մեղադրանք ներկայացնելը փչացնում է կազմակերպության հեղինակությունը։ Ավելին, հատկապես դժգոհություն առաջացրել է այն, որ մինչ մեղադրանքն ներկայացնելը Հայաստանում հարկ չեն համարել նման մտադրության մասին տեղեկացնել ՀԱՊԿ գործընկերներին։
«Դա կարելի էր անել հանգիստ՝ սպասելով Հավաքական անվտանգության խորհրդին (կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը) ու պարզաբանելով իրավիճակը»,– նշել է դիվանագիտական աղբյուրը։
Այս շտապողականության արդյունքում, ըստ ռուսական պարբերականի, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը կարող է անցնել Բելառուսին (այս պաշտոնը ռոտացիոն է, հերթով զբաղեցնում են անդամ պետությունների ներկայացուցիչները)։ Պատճառն այն է, որ կազմակերպության կանոնադրությունը որևէ տեղ չի ֆիքսում, որ քարտուղարի վաղաժամ հետկանչի դեպքում այդ պաշտոնում կրկին նշանակվելու է նույն պետության ներկայացուցիչը։
Մեկ այլ խնդրահարույց հարց է Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ստուգումն ու դրան մեղադրանք ներկայացնելը։ Հայաստանի իշխանություններն ընկերությանը մեղադրում են հարկային պարտավորությունները չկատարելու մեջ՝ ընկերությունը բյուջե չի մուտքագրել 9,7 միլիոն դրամ։ Այդ ընկերությունը ռուսական սեփականատերեր ունի, և Մոսկվայում համարում են, որ Հայաստանում չափն անցել են։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...