Վարորդական իրավունք չունեցող կինը «Mitsubishi»-ով բախվել է «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել դասից տուն վերադարձող 10-ամյա երեխաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.32
  • 429.94
WEATHER
+17.09 oC

Վարորդական իրավունք չունեցող կինը «Mitsubishi»-ով բախվել է «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել դասից տուն վերադարձող 10-ամյա երեխաներին

20:39 02.04.2024

Այսօր՝ ժամը 17։35-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում՝ Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանած, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթից հետո «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։ Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր երեխաներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: Նրան ձերբակալել, տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

23:38 07.09.2024

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ «Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […] ...

Մայր տաճարը կբացի դռները

22:13 07.09.2024

Մայր տաճարը կբացի դռները

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: ...

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

22:06 07.09.2024

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ […] ...

SHANTNEWS

22:00 07.09.2024

SHANTNEWS

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

21:49 07.09.2024

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

21:47 07.09.2024

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանախարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը և Դավիթ Ղումաշյանը: […] ...

BACK_TO_TOP