Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք չի կարելի ուտել նախաճաշին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

08:44 02.04.2024

Նախաճաշին խորհուրդ չի տրվում ռաֆինացված, տապակած, ապխտած և կծու ուտելիքներ, իսկ թեյն ու սուրճը պետք է խմել ուտելուց կես ժամ հետո, «ՌԻԱ Նովոստիին» ասել է սննդաբան Մարգարիտա Կորոլևան։

«Առավոտյան չի կարելի չափից ավելի օգտագործել պահածոները՝ քացախի, ավելորդ աղի ավելացմամբ: Տապակած, ապխտած, կծու ուտելիքները նույնպես հարմար չեն նախաճաշին: Եվ, իհարկե, խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին մեծ քանակությամբ ռաֆինացված մթերքներ օգտագործել»,- ասել է Կորոլևան։

Նրա խոսքով, թեյն ու սուրճը տեղին են նախաճաշին, սակայն ուտելուց անմիջապես հետո դրանք խմելն անցանկալի է։ Առավոտյան ճաշացանկից պետք է ամբողջությամբ բացառել ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները։

«Եթե նախաճաշը սկսեք թեյով, ապա, օրինակ, ձվածեղի սպիտակուցը ստամոքսն այդքան ակտիվ չի մարսի, թեյը պետք է խմել նախաճաշից առնվազն կես ժամ հետո»,- ասել է դիետոլոգը։

Բժիշկը նշել է, որ նախաճաշին միանգամայն ընդունելի են խաշած ձուն և ձվածեղը, բայց առանց նրբերշիկի։ Ավելին, եթե մարդն իր ձեռքերով երշիկ է պատրաստում տանը և, համապատասխանաբար, գիտի, թե ինչից է այն պատրաստված, ապա նման մթերքը կարելի է ավելացնել քիչ քանակությամբ։

«Բայց ավելի ճիշտ կլինի պարզապես ձու ունենալ փոքր քանակությամբ բանջարեղենի, կանաչու, գուցե ընկույզի ավելացումով: Այո, դուք կարող եք համեմել ձվածեղը, քանի որ այսպես մենք ստանում ենք մեծ քանակությամբ տարբեր սննդային բաղադրիչներ», – պարզաբանել է մասնագետը։

Դիետոլոգը նաև ասել է, որ նախաճաշի լավագույն տարբերակներն են հացահատիկները, ֆերմենտացված կաթնամթերքը, ամբողջական սպիտակուցը և բանջարեղենը։

«Նախաճաշը պետք է կազմի ամբողջ օրվա կալորիականության մոտավորապես 25%-ը: Բարձր նյութափոխանակությունը թույլ կտա մարմնին ոչ միայն ընկալել և մարսել, այլև միացնել նյութափոխանակության շղթաները, որպեսզի օրվա սկիզբը բավականին արդյունավետ լինի»,- բացատրել է Կորոլևան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

BACK_TO_TOP