ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

20:28 01.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում

16:54 21.11.2024

Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում

Հայտնի են դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (22-0, 14 նոկաուտ) ու բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) միջև ռևանշ մենամարտի ֆինանսական մանրամասները։ Ուկրաինացի բռնցքամարտիկը կստանա ընդհանուր հոնորարի 60 տոկոսը (114 միլիոն դոլար), իսկ Ֆյուրին՝ 40 (76 միլիոն դոլար)։ Մենամարտի ընդհանուր հոնորարը կազմելու է 190 […] ...

Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը

16:49 21.11.2024

Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ժամանակավոր՝ 6 ամսով քանակական սահմանափակում կիրառել ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը

16:44 21.11.2024

Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ: Սարգիս Խանդանյանը կարեւորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին` ընդգծելով, որ մեր […] ...

Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում

16:39 21.11.2024

Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե մեկ ամսում որքան գումար է ծախսում իր ու ընտանիքի համար։ «Ֆինանսներով ամբողջությամբ զբաղվում է կինս։ Ինձ մոտ գումարներն արագ են սպառվում։ Սովորաբար ծախսում եմ տաքսիի վրա՝ մարզաբազա մեկնելու ու վերադառնալու համար։ Ընտանիքի համար 100-150 հազար ռուբլին բավարար է»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է […] ...

Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել

16:33 21.11.2024

Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հինգշաբթի օրը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին, դատարանը հայտարարություն է տարածել «X»-ի իր պաշտոնական էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Միջազգային քրեական դատարանի Նախաքննական Պալատը մերժում է Իսրայել պետության իրավասության պահանջները և Բենիամին Նեթանյահուի ու Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ է տալիս՝ մարդկության դեմ […] ...

Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները

16:28 21.11.2024

Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները

Կառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում մինչ այժմ գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ: Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։ Որոշմամբ՝ կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը […] ...

BACK_TO_TOP