21:07 25.03.2024
Ռուսական որոշ լրատվամիջոցներ ստահոդ տեղեկություն էին տարածում այն մասին, թե իբր Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը հայկական ինչ-որ հետք է ունեցել: Ովքե՞ր կարող են կանգնած լինել այս սադրանքի հետևում, և ի՞նչ նպատակով է դա արվում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Դե, այսպես ասած ադրբեջանական ականջներն անմիջապես երևացին այս ամենի հետևում: Առաջինն այդ անհետեթ վարկածը տարածվել էր «Դոժդի» ուղիղ եթերում, և այնտեղ այդ վարկածը մատուցել էր Էմին անունով մի էթնիկ ադրբեջանցի, որը խոստովանել էր իր էթնիկ ծագման մասին, ասել էր, որ Crocus City Hall-ում գրեթե բոլորն են ադրբեջանցի, պնդում էր, թե իբր անձամբ է լսել՝ ինչպես են այդ ահաբեկիչները հայհոյում հայերեն:
Նշեմ, որ «Դոժդ» ՀԸ-ն առիթ տվել է արդեն կասկածելու, որ առնչություն ունի ադրբեջանական քարոզչական մեքենայի հետ․ դեռևս արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ էր դա նկատվել։ Իսկ երբ Հայաստանի դեսպանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով գնահատական տալ այս սադրիչ քայլերին, «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ եթերում հնչած այդ վարկածը որևէ առնչություն չի կարող ունենալ իրականության հետ։ Բայց «Դոժդը» միակ լրատվամիջոցը չէ, որի եթերում հնչել է այդ անհեթեթ վարկածը »,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Հայտնի է, որ Crocus City Hall-ի սեփականատարը ադրբեջանցի օլիգարխ Աղալարովն է։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...