18:48 25.03.2024
Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի գլխավոր բանախոսներ էին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը եւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաեւ բելգիացի այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան քննարկումը վարում էր բելգիացի սենատոր, Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական միության ղեկավար Մարկ Դեմեսմաեկերը։
Սենատոր Դեմեսմաեկերն իր բացման խոսքում նշեց, որ իր համար թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ անձնապես կարեւոր է Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության հետ տեղի ունեցածը օրակարգում պահել։
«Պատմական անարդարությունը չի լքում հայերին։ Երբ ինքս այցելեցի Արցախ, տեսա ազատության եւ խաղաղության արժեքներով մարդկանց, որոնք` չնայած մեկուսացված լինելուն, փորձում էին անկախ տնտեսություն ունենալ եւ դիմադրել մարտահրավերներին՝ ի դեպ, ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանություններով։ Ինձ համար ինքնորոշման իրավունքն առանցքային հարց է, եւ ես համոզված եմ, որ ժողովրդավարությունները պետք է միավորեն դրա շուրջ», – նշեց սենատորը եւ հավելեց, որ արցախահայությունն ուզում է արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք, եւ այս ցանկությունն անտեսելն անթույլատրելի է։
ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց՝ չնայած պատերազմն ավարտվել է, բայց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու միակողմանի պահանջները շարունակվում են։
«Հայաստանն ինքն այսօր լուրջ մարտահրավերների առջեւ է, որպեսզի պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը», – նշեց Սարգսյանը։
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը իր խոսքում նշեց, որ ներկա իրավիճակը հայ ժողովրդի համար ամենադժվարին ժամանակաշրջանն է Հայոց ցեղասպանությունից ի վեր, բայց պայքարը շարունակվելու է։
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը նշեց, որ 2017 թվականին Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղ այցից հետո ամեն օր իրեն պատասխանատու է զգում օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության իրավունքների հարցը։
«Ցավոք, միայն համակրանքով ոչինչ չենք փոխի կամ կանգնեցնի։ Ադրբեջանը ցինիկաբար քանդում է ԼՂ Ազգային ժողովի շենքն ու փորձում ոչնչացնել հայկական յուրաքանչյուր հետք, չհավասարակշռված խաղաղության բանակցություններ է փորձում վարել։ Սա ամենեւին էլ անակնկալ չէ։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, դիվանագիտական ճնշում բանեցնի Բաքվի վրա։ Ի վերջո, այս անարդարությանն ու անպատժելիությանը վերջ տալու համար պետք է պատժամիջոցներ կիրառել Բաքվի ռեժիմի դեմ», – նշեց Վան Հուֆը, ում երկար ժամանակ սեւ ցուցակում պահած Ադրբեջանը հանկարծ որոշել է կապվել ու Բաքու հրավիրել, բայց ապարդյուն, քանի որ Էլս Վան Հուֆն այդպես էլ չի համաձայնել։
Էլս Վան Հուֆի համար կենսական նշանակություն ունի հայ ժողորդի ամենատարրական իրավունքների պաշտպանությունը։
Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարեւորեց եվրոպական հարթակում նման քննարկումների անցկացումը՝ ցավով ընդգծելով, որ արցախահայության վերադարձի հարցն օրակարգում չէ, ինչպես հարկն է, եւ այդ հարցում կա միջազգային հանրության օգնության կարիքը։
«Մեր իրավունքները միայն ֆինանսական ասպեկտ չունեն, մեզ համար կարեւոր է արժանապատիվ վերադարձը մեր տներ եւ մեր ինքնության պահպանումը», – հավելեց Ստեփանյանը։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքն է ընդհանուր ցամաքային սահման ունենալ, ինչը տարածաշրջանում կարող են ապահովել միայն Հայաստանի հաշվին։ Պողոսյանի խոսքով՝ կան պարտավորություններ, որոնք Ադրբեջանը պետք է ստանձնի, բայց, ցավոք, չկա գործիքակազմ, որը կստիպի Ալիեւին դրանք իրականացնել։ Ըստ քաղաքագետի՝ ԵՄ-ն չի կարող ապահովվել Հայաստանի անվտանգությունը, քանի որ բանակ չունի, բայց պետք է խրախուսել Եվրոպական գործընկերներին գալ եւ ներդրումներ ունենալ Հայաստանում, ապահովել ներկայություն։ Պողոսյանի խոսքով եվրոպական խաղաղության հիմնադրամի գործիքակազմն օգտագործելը կարեւոր է, բայց ոչ բավարար։
Քննարկման ավարտին հարց ու պատասխանի ժամանակ հնչած մտքերում կարեւորվեց այն փաստը, որ ներկա աշխարհաքաղաքական համատեքստում պետք է ամեն գնով կանխել Ադրբեջանի սալյամիի դիվանագիտությունը, հզորացնել հայոց բանակը։
00:00 06.04.2025
Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունըՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` […] ...
23:53 05.04.2025
Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումըՍիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։ Հաղորդվում է, որ տեխնիկական սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները: ...
23:48 05.04.2025
Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգտոնի նոր մաքսատուրքերին արձագանքելու միջոցները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին, մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը սերտորեն համակարգելու դիրքորոշումները (խմբ.ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում: Առևտրային պատերազմը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից», – գրել է […] ...
23:37 05.04.2025
Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անց է կացվելու մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա»-ն, որին մեր սպորտային մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արսեն Ղազարյան, Արման Ղուկասյան, մարզիչ՝ Արտյոմ Չիլինգարյան, մրցավար՝ Արթուր Գյուրջինյան։ ...
23:24 05.04.2025
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունըԱպրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային […] ...
23:09 05.04.2025
«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառըՖուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...