Վարդան Թեյմուրազյանը ՄԻԵԴ վճռով 12 հազար 200 եվրո կստանա պետությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Վարդան Թեյմուրազյանը ՄԻԵԴ վճռով 12 հազար 200 եվրո կստանա պետությունից

17:16 27.03.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:

Ըստ «Արմենպրես»-ի՝ ՄԻԵԴ վճռից պարզ է դառնում, որ դիմումատու Վարդան Թեյմուրազյանը բողոք է ներկայացրել նյութական փոխհատուցման պահանջով, որովհետև վնասի փոխհատուցում չի ապահովվել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։
Եվրոպական դատարանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը:

 Հիշեցնենք՝ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։ 2006 թվականին դիմումատուն արդարացվել է, քանի որ դատարանը արձանագրել է, որ ոստիկանության աշխատակիցներն են բռնություն գործադրել և վնաս պատճառել դիմումատուին։ Դատարանը նաև արձանագրել է, որ դիմումատուի ձերբակալումը և կալանավորումն անօրինական են։ Ոստիկանության աշխատակիցները երբեք դատական հետապնդման չենթարկվեցին, քանի որ 2006 թվականի նոյեմբերին դիմումատուի գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն հնարավոր չէ վերսկսել դատավարությունը, եթե դատախազությունը նախապես որոշել է մեղադրանք չառաջադրել ոստիկանության աշխատակիցներին, ինչպես դա կատարվել է 2005 թվականի հունիսին։

Թեյմուրազյանի ներկայացրած քաղաքացիական հայցը ոչ նյութական վնասի փոխհատուցման համար մերժվել է այն հիմքով, որ նման փոխհատուցում նախատեսված չէ ներքին օրենսդրությամբ։

Դիմումատուն բողոքել է իր կրած ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցումը չապահովելու, իր նկատմամբ վատ վերաբերմունքի և իրեն ապօրինի կերպով ձերբակալելու և կալանավորելու անօրինականության մասին։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում և 5-րդ հոդվածի 5-րդ կետի (հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք) խախտում։

Այսպիսով, հետևյալ հիմքերի առկայությամբ դատարանը գտնում է բավարար՝ կոնվենցիայի 13-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումն արձանագրելու համար։ Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է դիմումատուին ոչ նյութական վնասների հատուցման համար վճարել 11.700 եվրո և 500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP