Պատգամավորական «գրազ» թափուր պաշտոնների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+11.09 oC

Պատգամավորական «գրազ» թափուր պաշտոնների վերաբերյալ

19:20 07.09.2018

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր  քննարկվել և հաստատվել է երկու թեկնածություն ԿԲ-ում և Հաշվեքննիչ պալատում առկա թափուր պաշտոնների համար:

Երկու թեկնածուներին էլ ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Վերահսկիչ պալատի աշխատակից Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Սկզբում հանձնաժողովին իր աշխատանքային կենսագրականն է ներկայացրել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու  Մարտին Գալստյանը: Թեկնածուին հարցեր ուղղելիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայտարարել է, որ  թեկնածուի դեմ որևէ առարկություն չունի, սակայն գտնում է, որ այս առաջադրմամբ Հանրապետական կուսակցությունը խախտում է հավասար մրցակցային հնարավորությունները: Նա հարց է ուղղել հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանին, թե ինչու միայն Հանրապետական կուսակցությունն է թեկնածու առաջադրել:

Գագիկ Մինասյանը հարցին հարցով է պատասխանել, թե ինչու թեկնածու չի առաջադրել «Ծառուկյան» խմբակցությունը, քանի որ ԱԺ նախագահը բոլոր խմբակցություններին ծանուցման հայտ է ներկայացրել, որ բոլորը սահմանված ժամկետում կարող են թեկնածուներ առաջադրել:

Սերգեյ Բագրատյանն իր հերթին պնդել է, որ նախօրոք ճշտել է, ինչի արդյունքում է նման պատասխանատու հայտարարություն անում: Վերջինս պնդել է, որ իրենց խմբակցությունը նման բովանդակությամբ ոչ մի ծանուցում չի ստացել:

Գագիկ Մինասյանն էլ համոզված հայտարարել է, որ թեև առավել քան վստահ է, որ նման ծանուցում եղել է, այդուհանդերձ, խոստացել է գործընկերոջը նիստից հետո պաշտոնապես ճշտել: Խոսակցությանը միջամտել է հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը՝ կատակով խորհուրդ տալով Բագրատյանին գրազ գալ:

Մինասյանը հստակեցրել է, որ ինքը գրազին չի մասնակցում, Բագրատյանն էլ պարզաբանել է, որ Նիկոյանի հետ գրազ կգա:

Նույն հարցադրումը Բագրատյանը կրկնել է նաև  Հաշվեքննիչ պալատի անդամի  թեկնածու Կարեն Կարապետյանի ներկայացումից հետո:

Թեկնածու Կարեն Կարապետյանը, սակայն, պարզաբանել է, որ նախորդ օրը՝ որպես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, հանդիպում է ունեցել թե՛ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ, թե՛ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ ու նման հարցադրումներ չեն հնչել:

Բագրատյանին այդ հայտարարությունը անակնկալի է բերել: Սամվել Նիկոյանն էլ վերջինիս առաջարկել է նիստից հետո հստակեցնել, պայմանով, որ եթե պարզվի, որ իրոք մյուս խմբակցությունները տեղյակ չեն եղել, ապա ինքը ևս կկանգնի Բագրատյանի կողքին ու կհայտարարի՝ ընտրություններն իրոք ոչ մրցակցային են, բայց եթե հակառակը պարզվի, ապա Բագրատյանն էլ պետք է հայտարարի, որ սխալվել է: Բագրատյանն ընդունել է առաջարկը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP