10:21 22.03.2024
1993 թվականից սկսած ամեն տարի այս օրը՝ մարտի 22-ին աշխարհի հիդրոլոգիական հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և համակարգվում ՄԱԿ-ՋՈՒՐ կառույցի կողմից։ Մեր հանրապետությունում, 2022 թվականից սկսած այդ օրը նշվում է նաև որպես Ջրաբանի օր: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«2009 թվականից ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն իր ակտիվ մասնակցությունն է ունենում Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին՝ թողարկելով համապատասխան տեղեկագրեր և բուկլետներ:
Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.
Խթանել` բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցների ընդունմանը:
Տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին:
Ներգրավել կառավարությանը, միջազգային և հասարակական կազմակերպություններին և մասնավոր սեկտորին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին:Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2024 թվականի կարգախոսն է «Ջուրը խաղաղության համար», «Ստեղծելով ալիքներ ավելի լավ ապագայի համար»։
Թեման համապատասխանեցված է Ջրային ռեսուրսների վիճակի մասին 2024 թվականի՝ «Ջրի օգտագործումը խաղաղության և բարեկեցության համար» զեկույցի հետ։
Փոփոխվող հիդրոլոգիական պայմաններին արդյունավետ կերպով հարմարվելու համար որոշիչ նշանակություն ունեն մեր ջրային ռեսուրսների հետևողական մոնիթորինգը և գնահատումը, որը հնարավորություն է տալիս ջրի հետ կապված խնդիրների մասին ընդհանուր պատկերացում կազմել և վերջինիս հիման վրա մշակել համաձայնեցված լուծումներ։Մեր երկրի տարածքում հիդրոլոգիական ցիկլի վերաբերյալ տվյալների հավաքագրման այս կարևոր առաքելությունն իրականացվում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից։ Կարևորելով մոնիթորինգի գործառույթը, ինչպես նաև ջրային ոլորտի հետ առնչվող հարցերի և խնդիրների լուսաբանումը պետության և միջազգային գործընկերների աջակցությամբ փորձում ենք շարունակաբար արդիականացնել մեր դիտարկումների և կանխատեսումների և սպասարկման համակարգը։
Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու և կյանքն ու առողջությունը պահպանելու համար։ Ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն նաև տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացման բոլոր ոլորտներում։ Ուստի ջրային մարմինների պահպանումը մարդկության առաջնահերթություններից է, յուրաքանչյուրը պետք է իր իրագործելի ներդրումն ունենա մոլորակի ջրային ռեսուրսների պահպանման գործում։
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, նորանոր ձեռք բերումներ և ամենակարևորը ջրառատ տարի»,-ասվում է ուղերձում:
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...