22:36 21.03.2024
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները: Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28% -ը, երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին ձայն է տվել ընտրողների 4,31% տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում բացված տեղամասերում արձանագրված արդյունքներին:
Ինչո՞ւ է Պամֆիլովան հատուկ հիշատակել Հայաստանի մասին, և որքա՞ն ձայն է ստացել Պուտինը Հայաստանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հիշատակել է Հայաստանի մասին հետևյալ համատեքստում, բառացիորեն մեջբերեմ նրա խոսքերը. «Այն երկրներում, որոնք համարվում են Ռուսաստանի ամենաոչ բարեկամական պետություններ, ևս հաղթել է Վլադիմիր Պուտինը»:
Եվ ահա, թվարկելով այդ պետությունները, նա հիշատակել է նաև Հայաստանը, նույն շարքում հիշելով նաև ԱՄՆ-ին, Գերմանիային, Էստոնիային և Լատվիային:
Շատ տարօրինակ պատճառաբանություն է բերել, թե ինչու է Հայաստանը դասում Ռուսաստանի ամենաոչ բարեկամական պետությունների շարքին՝ ասելով, որ պատճառն այն է, որ հարևան Վրաստանից Հայաստան շատ են եկել ընդդիմադիր հայացքներ ունեցող ռուս ռելոկանտներ և դա է պատճառը, որ Հայաստանը ևս հայտնվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ մի շարքում:
Իսկապես գիտենք, որ Վրաստանից բազմաթիվ ռուս ընդդիմադիրներ են եկել Երևան, քանի որ Վրաստանում ընտրատեղամաս չէր բացվել, սակայն դժվարանում եմ հասկանալ, թե արդյոք դա կարող է իսկապես հիմք հանդիսանալ Հայաստանը ոչ բարեկամական պետություն անվանելու համար. ամեն դեպքում, կարծում եմ, որ սա ոչ կոռեկտ ձևակերպում էր, մանավանդ, որ Հայաստանն այստեղ ընդհանրապես որևէ դեր չունի, Հայաստանը չի միջամտում Ռուսաստանի ընտրական գործընթացներին՝ նույնիսկ եթե այդ գործընթացները Հայաստանի տարածքում են տեղի ունենում:
Դե իսկ ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք ԿԸՀ-ի նախագահն է այն մարդը, ով իրավասու է Ռուսաստանում որոշել՝ որ պետությունն է Ռուսաստանի բարեկամ պետությունը և որը պետությունը՝ ոչ այնքան: Որքան գիտեմ, սովորաբար դա քաղաքական իշխանությունների իրավասության հարցն է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Արդյո՞ք այլ պետություններում բացված ընտրատեղամասերում Պուտինը շատ ավելի քիչ ձայն է հավաքել, քան Ռուսաստանում: Հայաստանում ռուս ընդիմադիրները ընտրությունների օրը փորձել էին հակապուտինյան ակցիաներ անցկացնել: Դա կարո՞ղ է բացասաբար ազդել Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...