Հայաստան–Լիտվա խաղից առաջ. թիմերի վիճակագրությունը և բուքմեյքերների գործակիցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Հայաստան–Լիտվա խաղից առաջ. թիմերի վիճակագրությունը և բուքմեյքերների գործակիցները

14:59 27.03.2018

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային ընտրանու դեմ:

Մինչ այս, երկու թիմերը իրար հետ հանդիպել են երեք անգամ, բոլորն էլ ընկերական հանդիպումներ են եղել: Խաղերից երկուսում հաղթել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, մեկում հաջողության է հասել Լիտվայի թիմը:

2000 թվականի հունիսին Լատվիայում կայացած առաջին խաղում մեր ընտրանին հաղթել էր 2-1 հաշվով: Այդ խաղում գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Հայաստան – Լիտվա հանդիպումների վիճակագրությունը՝

ԸՆԿԵՐԱԿԱՆ – Լիտվա 1–2 Հայաստան 04.06.2000

ԸՆԿԵՐԱԿԱՆ – Լիտվա 3-0 Հայաստան 10.08.2011

ԸՆԿԵՐԱԿԱՆ – Հայաստան 4-2 Լիտվա 14.11.2012

Այսօր, այս թիմերի միջև կայանալիք չորրորդ ընկերական խաղից առաջ բուքմեյքերական ընկերությունները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, ում հաղթանակի համար սահմանել են 1.5 գործակից, Լիտվացիների հաղթանակը գնահատվում է 5.65 գործակցով, ոչ-ոքին 3.9:

Խաղադրույքներ են ընդունվում նաև ֆուտբոլիստների գոլ խփելու համար: Բուքմեյքերական ընկերությունները ամենաբարձրը գնահատում են Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը, նրա համար սահմանվել է 2.1 գործակից: Լիտվայի ազգային հավաքականի կազմում գոլ խփելու համար ամենաբարձր գործակիցն ունեն  Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Ֆյոդոր Չեռնիխը և Իսրայելի Կֆար Սաբի «Հապոել»-ի հարձակվող Դարվիդաս Շեռնասը:

Հայաստան – Լիտվա հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP