Ինչո՞ւ են հայկական բանկերը հրաժարվել ռուսաստանյան «Միր» վճարային քարտերի սպասարկումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Ինչո՞ւ են հայկական բանկերը հրաժարվել ռուսաստանյան «Միր» վճարային քարտերի սպասարկումից

22:16 19.03.2024

Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում:  Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ դրան, տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով հայկական ֆինանսական կառույցներում սեփական տեղեկացված աղբյուրներն այն մասին, որ դա Կենտրոնական բանկի որոշումն է, և որ ԿԲ-ն արգելել է կոմերցիոն բանկերին այսուհետ սպասարկել ռուսաստանյան «Միր» քարտերը:

Ռուսաստանի ԿԲ-ն էլ իր կողմից հայտարարել է, որ շարունակում է աշխատել բարեկամ պետությունների կառավարությունների Կենտրոնական բանկերի հետ «Միր» քարտերի սպասարկման շուրջ, բայց յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում կայացնում:

Իրականում դժվար է բացառել, որ ԿԲ-ն այս հարցում որոշակի դեր ունեցել է և նպատակն է պաշտպանել ազգային բանկերի շահերը:

Բանն այն է, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ-ը խստացրել է պատժամիջոցները ռուսաստանյան այն կառույցի դեմ, որը զբաղվում է «Միր» վճարային քարտերի սպասարկումով, խոսքը վճարային քարտերի ազգային համակարգի մասին է, և սպառնացել է, որ պատժամիջոցները կտարածվեն նաև օտարերկրյա այն բանկերի վրա, որոնք շարունակում են սպասարկել «Միր» քարտերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը

Այս որոշումը սպասվա՞ծ քայլ էր. ինչպե՞ս այն կազդի սպառողների վրա:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP