16:06 19.03.2024
Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրումներ ունենալու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ լրամշակվել է, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Սակայն ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է եւ իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա: Հեղինակը հայտնել է, որ մշակույթի ոլորտում Հայաստանը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 կոնվենցիա, կոնվենցիաներին կից 3 արձանագրություն եւ 1 պայմանագիր: Մասնավորապես, մեր երկիրը միացել է «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիային, դրա առաջին՝ 1993 թվականի, եւ երկրորդ՝ 2006 թվականի արձանագրություններին: Կոնվենցիան եւ նրա երկու արձանագրությունները կողմերին պարտավորեցնում են «հարգել իրենց եւ մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի եւ պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն»: Նշվել է, որ առաջարկվող այս եւ մյուս փոփոխություններն օրենքը համահունչ կդարձնեն ստանձնված պարտավորություններին, ինչպես նաեւ որոշ հստակություն կմտցնեն Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասություններում:
Լիլիթ Գալստյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները, որոնցով, մասնավորապես, արգելվում է հուշարձանների պահպանությունը եւ օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, էթնիկ եւ ազգային խտրականության նպատակներով:
Արգելվում է զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:
Հարցուպատասխանի եւ մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ողջունելի են համարել օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ, հետաքրքրվել հուշարձանների պահպանության հարցերով, դրանց վերականգնման կանոնների՝ աուտենտիկության (նույնականության) պահպանությամբ, կարեւորել հուշարձանների մոտ ցուցանակների առկայությունը:
Այս համատեքստում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ, օրինակ, միջնադարյան որոշ հուշարձանների վրա հայտնվում են եվրոպատուհաններ: «Աուտենտիկության տեսանկյունից սա լրջագույն խնդիր է: Ինչպե՞ս պահպանել աուտենտիկության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը՝ նաեւ նշելով, որ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում նոր շինություններ են կառուցվում: Ինչպե՞ս է պետությունն արձագանքում այդ խնդիրներին: «Շատ-շատ ցավալի թեմայի եք անդրադառնում, քանի որ ՀՀ-ի տարածքում կան վաղ միջնադարյան հուշարձաններ, բերդեր, ամրոցներ, որոնք ժամանակին ժամանակակից քարով ու սվաղով ամրացնելու հետեւանքով կորցրել են իրենց արժեքն այն առումով, որ կարող էին գրանցվել համամարդկային հուշարձանների ցանկում, եւ դա անվերականգնելի վնաս է»,- պարզաբանել է հարակից զեկուցողը: Թագուհի Ղազարյանը պարզաբանել է՝ սա շատ ցավալի խնդիր է, որին այս նախագիծը լուծում չի տալու: Ըստ նրա՝ այդ հարցի վերաբերյալ կարգավորումներ ընդունվել են նախորդ տարի, երբ ամբողջական օրենքի նախագիծ բերվեց, որով հնարավորինս կարգավորվում են վերականգնման ու ռեստավրացիայի հարցերը: Պատգամավորը, սակայն, նշել է, որ այստեղ կա վարչարարության եւ հնարավորությունների հարց, ինչը խիստ սահմանափակ է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է լրամշակված նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը՝ նշելով սակայն որոշ մասեր մինչեւ երկրորդ ընթերցում վերանայելու անհրաժեշտությունը:
Եզրափակիչ ելույթում Լիլիթ Գալստյանն անդրադարձել է հնչեցված հարցերին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ, նշել ոլորտում առկա խնդիրները:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...